Monday, April 30, 2007

ԱՐԱՅԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ: Ա Ղ Ո Թ Ք Ն Ե Ր

Մի բան տալիս, մի բան առնում,
Մի բան առնում, մի բան տալիս,-
Ես չտեսա երբե՛ք, երբե՛ք,
Մեկտեղ լինի երկու երնեկ:

Հեշտ է տալիս, դժվար առնում,
Հեշտ է առնում, դժվար տալիս,
Տեր իմ, տուր ինձ գոնե մեկ-մեկ
Ամբողջական երկու երնեկ:

Ինչ որ չար է, թող որ գնա:
Ինչ որ լավ է, մնա՛, մնա՛:
Մի քսան տարի ինչ կատարվի
Թող որ լինի միայն բարի:

Չէ՞ որ մի պահ է քսան տարին
Անչափելի քո դարերին:
Մեկ էլ թույլ տուր քսան տարի անց
Նորից ուղղեմ ես քեզ մի հայց:

Մի բան տալիս, մի բան առնում,
Մի բան առնում, մի բան տալիս,-
Ես չտեսա երբե՛ք, երբե՛ք,
Մեկտեղ լինի երկու երնեկ:


Copyright Araik Margarian. Used here by kind permission of the author.

No comments: