Showing posts with label Gohar Galstyan. Show all posts
Showing posts with label Gohar Galstyan. Show all posts

Saturday, June 01, 2013

ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏԵԱՆ: Ջրապտոյտ


Պատմի՛ր ինձ աղօթող շուշանների մասին`
Ջրի վրայ ծնուած, ջրի վրայ մեռնող,
Գուշակների հեգնած անանց սիրոյ մասին
Պատմի՛ր ու վերծանիր, իբրեւ նրբին մեկնող…

Ասա` ինչպէ՛ս սիրեց շուշանը ջրատունկ`
Լեռան շնչից ծնուած խելառ քամուն,
Քամուն, որ կակաչներ բեկեց, յետոյ բեկբեկ
Ալիք դարձաւ ջրածաղկի սրտում…

Պատմիր շուշանների պաղ շուրթերի շնչի
Շրշիւնների մասին` խորտակումից առաջ,
Խօսի՛ր, ու մոգական քո ձայնը թող հնչի
Գրկիդ ջրապտոյտ շուշաններին առած…