Nahapet Roussinian: Cilicia/ԿԻԼԻԿԻԱ
Click here to hear Կիլիկիա, read by poet Narine Karamyan. This poem has been rendered to a song, with music by Yeranian.
Խոսք` Ն. Ռուսինյանի, երաժշտ. Գ.Երանյանի
Երբոր բացուին դռներն յուսոյ,
Եւ մեր երկրէն փախ տայ ձըմեռ,
Չըքնաղ երկիրն մեր Արմենիոյ, -
Երբ փայլե իւր քաղցրիկ օրեր.
Երբոր ծիծառն իր բոյն դառնայ,
Երբոր ծառերն հագնին տերև`
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
Աշխարհ, որ ինձ ետուր արև:
Տեսի դաշտերըն Սուրիոյ,
Լեառն Լիբանան և իւր մայրեր.
Տեսի զերկիրն Իտալիոյ,
Վենետիկ և իւր կոնտոլներ.
Կըղզի նման չիք մեր Կիպրեայ
Եվ ո'չ մէկ վայրն է արդարև
Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա,
Աշխարհ` որ ինձ ետուր արև:
Հասակ մը կայ մեր կենաց մէջ,
Ուր ամենայն իղձ կ՛աւարտի.
Հասակ մը, ուր հոգին ի տենչ`
Յիշատակաց իւր կարօտի.
Յորժամ քնարն իմ ցրտանայ,
Սիրոյն տալով վերջին բարև`
Երթամ ննջել յիմ Կիլիկիա,
Աշխարհ` որ ինձ ետուր արև:
Նահապետ Ռուսինեան (1819-1876)