Showing posts with label Sonia Tashjian. Show all posts
Showing posts with label Sonia Tashjian. Show all posts

Friday, February 14, 2014

Սոնիա Թաշճեան։ Ձիւն



Յուշիկ, բայց տիրական,
Անյետաձգելի ու անկանխատեսելի,
Իջի'ր օրերիս միապաղաղութեան վրայ
Ու մաքրի'ր ինձ, Ձիւն:

Մաքրի'ր ինձ պարուրող խաւարից,
Սրբի'ր ու ջնջի'ր կեղծն ու սուտը,
Եւ եղիցի~ լույս, Ձիւն:

Թո'ղ սառչեն ու  կորչեն
Վախերն իմ մանկութեան.
Թո'ղ հալչեն ու անէանան,
Յիշողութիւններս տխուր.
Թո' ղ իւրաքանչիւր փաթիլ
Ծնեն քո անաղարտութիւնը, Ձիւն :

Փափուկ ինչպէս սէրը,
Պուճուր, բայց յախուռն,
Սպիտակ հանց արև,
Անմնացորդ ու իրաւ,
Անչափելի հաւասար,
Ձիւն, յեղափոխի'ր ինձ:

Ջերմացրու' հոգիս քո բարութեամբ,
Վարակի'ր քո խաղաղութեամբ,
Հաղորդի'ր տիեզերականութիւնը քո
Ծիրից այս ու այն կողմ,
Դառնամ ինքս Ձիւն:

11-01-2014

Wednesday, October 20, 2010

Սոնիա Թաշչյան։ ԷՋԱՆԻՇ


“Եկու~ր, իմ պատանի երազ...”
Գիտե՜մ, որ Երևանում ես...
Ամբողջ քաղաքը շնչում է քեզնով...
Ու ես փնտռում եմ քեզ անձրևից մշուշվող` մարդկանց եռուզեռում:
Քո ուրվագիծը թացանում է ամեն խաչմերուկում:
Տարիներ անց,
Նորից պիտի տեսնեմ քեզ
Եւ անհանգիստ մանուկ հոգիս`
Խճճվել է սիրահարված...

Գիտե~մ, որ փախչելու ես ինձանից,
Ինչպես ամբողջ կյանքումդ խուսափել ես ինձանից.
Բայց ես սիրում եմ նաև քո հրաժարումը` ինձանից...:

Մինչդեռ ես, Սէ՜ր իմ առաջին,
Քեզ փնտռել եմ ակընկոր`
Յուրաքանչյուր իմ նոր սիրո մեջ.
(Նույնիսկ խոստովանեմ փակագծյալ,
որ քո սերը վերսկսվել է յուրաքանչյուր նոր տղամարդու մեջ.
այն շարունակվել է անընդհատ պտըտվող զսպանակի  նման.
 իմ սէրը, իր բոլոր ծալքերով` նույնանում է քեզ հետ:  
 Ի՜նչ փույթ, որ անգիտանում ես այն, կամ փորձում մերժել ու փախչել ինձանից...)
Մինչդեռ ես, շարունակում եմ փնտռել
Իմ քերթվածը` քո գրքում.
Չէ՞ որ այն նույն գրքում իմ լուսանկարը էջանիշն է եղել քո կյանքի...

Գուցէ փնտռեմ և քեզ գտնեմ իմ անցյալու՞մ,
Անցյալ կյանքում` որի էջերը մեկ առ մեկ ուրվագծվում են
Կնճիռներիդ ակոսներում...

Ի՞նչ մնաց ինձ այս կյանքից...
Սպասումներով հագեցած կարօտներ...
Անհասանելի սերէր...
Միայնություն...
Անթաքույց թախիծ...
Քողարկված ակնկալիքներ...
Չհասցեագրված ապրումներ...
Տարտամ զգայնություններ....
Չկամեցված ժամադրություններ...
..............................................................................
Եւ այս բոլորի վրա օրհնանքի նման թափառող խենթ սէրս,
Որ թևածում և անցնում կիլոմետրեր` ասուպի նման,
Սպառվելու քո գրկում` հեշտանքի հաճույքի նման...:


Tuesday, March 02, 2010

Այնճարի հիմնադրության 70 ամյակ

Այնճարի հիմնադրության 70-ամյակի առիթով, նախաձեռնել եմ հրատարակել “Մուսալեռցի գրողների ժողովածու”:

Խնդրում եմ աջակցել ինձ, Ձեր մասին տեղեկություններ հղելով soniatash@netsys.am կամ info@sonia.am հասցեներին, մինչև 2010 թ.-ի ՄԱՅԻՍԻ 1-ը:


հարգանքներով` Սոնիա Թաշչյան

Saturday, January 16, 2010

Սոնիա Թաշչյան։ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉԼԱՑԵԼ

Ինչքան էլ սիրեմ քեզ,
Եւ քեզ սիրելով`
Սիրեմ և նույնիսկ ընդունեմ մերժումը քո,

Ինչքան էլ քեզ սիրելուց
Ցանկանամ սկիզբ`
Նորի հետ հանդիպում,

Որովհետև չկան կամայականություններ
Այլ օրինաչափության կամքեր,
Եւ ի վերջո,կա այն բացարձակը՝ սերը:

Ի~նչ փույթ,որ չես սիրում ինձ, (չեմ անհանգստանում).
Քո նոր սերը չի խանգարի իմ սիրելուն, (չեմ խանդում).
Կամ չի նպաստի քո չսիրելուն (տխրում եմ):
Պարզապես մեզանից մեկը ուրախ կսիրի,մյուսը՝ տխուր:

Միևնույն է.
Գիտակցելով հանդերձ այս բոլորին,
Ընդունելով հանդերձ իմ իրականությունը,
Այն պահին երբ պատահաբար,
Կհանդիպեմ քեզ նրա հետ,
Չեմ կարող չցավել և
... Չլացել: 2009

Wednesday, January 06, 2010

Սոնիա Թաշչյան։ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

Քուլիսների հետևում,
Հեռվից – հեռու կարոտում եմ քեզ,
Կարոտում եմ քեզ որպես անծանոթի,
Որպես քո տեսակի
Եւ իմ կորցրածի:

Չկայացած հանդիպումը մեր
Բանաստեղծություններս խեղդեց
Եւ մոռացնել տվեց քո էջը:

Ինչո՞ւ են պատահականությունները խանգարում հոգիների մերձեցման.
Արդյո՞ք մարդկանց չար մտքերն ու ցանկությունները փոխում են ընթացքը միջավայրի և
վիժեցնում հազարավոր անմեղունակ րոպեներ...
Արդյո՞ք մթնոլորտի էներգիաները տարուբերում են մեզանից յուրաքանչյուրին
և մեզ սխալ ուղիներով տանում...
Արդյո՞ք չեմ կարող փրկել իմ երազը կործանումից...
Արդյո՞ք ես զոհն եմ իմ բարության թէ չարության...

Ո՜չ , չհավատաս որ կան պատահականություններ,
Այլև օրինաչափություն.
(Չի կարելի հոգնակիով ասել ՝ օրինաչափություն-ներ,որովհետև կա միասնական մի
օրինաչափություն միայն և մենք բջիջն ենք այդ ամբողջության.մեզանից
յուրաքանչյուրով է պայմանավորված ամբողջի միասնակամությունը):
Այն ինչ չի ստացվում,
Նախատեսված չէ այդպես կատարվելու,
Ուրեմն չի՜ լինելու:

Ինչո՞ւ հուսալ,
Ապա հուսալքվել:
2009

Tuesday, April 14, 2009

Սոնիա Թաշչյան։ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես սպասում եմ քո իսկ սենյակում.

Սպասումը գրկում է մարմինս
Անհամբերության դողով:

Ու թէև առանձին եմ այնտեղ,
Բայց մենակ չեմ,ոչ էլ օտար.
Պատճատը միայն այն չէ,
Որ այստեղ ամեն ինչ հիշեցնում է քեզ,
Այլ այն,որ ես բազմիցս հյուրընկալվել եմ այստեղ,
Քո երևակայության գրկում...

Քո երազը ավելի իրական է,
Քան բարդույթներով ծանրաբեռնված քո ներկայությունը...:
2007

Tuesday, April 07, 2009

Սոնիա Թաշչյան։ՄԱՏՆԵՐԴ


Մատներիդ հպումից
Բջիջներս վառվում,հրդեհվում
Դառնում են հնոց բոցավառ:

Մատներիդ շոյանքի ներքո
Բջիջներս հալվում,անէանում
Դառնում են ամպեր երազային:

Մատներիդ ծայրերից
Արյունդ հոսում է երակներիս մեջ
Ծնելով արարչություն:

2009

Thursday, April 02, 2009

Սոնիա Թաշչյան։ ՋՐԻ ԿԱԹԻԼՆԵՐ

Ես կհագնեմ կապույտ երանգ և կդառնամ ովկիանի ալիքներ,
Ընդունելու քեզ գրկիս և հոգուս մեջ:

Ալիքների տարուբերման հետ կշոյեմ ու կսիրեմ մարմինդ`
Ջրի հևքից խենթացած:

Եւ երբ դուրս գաս ջրերից,
Ես կլինեմ կայլակներ մարմնիդ վրա համեցող,

Որպեսզի շոգիանամ արևի տակ,
Ներծծվելով բջիջներիդ մեջ սիրակեզ:

2009

Saturday, March 28, 2009

Սոնիա Թաշչյան։ ԱՄԱՅՈՒԹՅՈՒՆ

Երբ ուզում եմ պատկերացնել քեզ,Անի,
Փակում եմ կոպերս,
Եւ ահա,
Ամայի և չոր տարածությունները
Հագնում են գույնզգույն բնություն,
Կառուցվում`փարթամ տներ,
Լայն փողոցներ և ժխոր,
Խայտաբղետ մարդիկ,
Ցոփ և անհոգ կիրակի...

* * *
Կուզեի,որ լինեիր ինձ հետ
Հեռո~ւ,հեռավոր այս փոքրիկ հողում,
Ուր արևելքի միջակությունները
Չգիտես ինչու,
Պղծեր են հինավուրց քաղաքը:

Դու մերժեցիր ինձ,
Եւ քաղաքն ամբողջ
Այժմ անհրապույր է թվում.

Մինչդեռ այն քաղաքում,
Ամայությունը այնքա~ն հարիր էր հոգուս,
Որ ես նույնիսկ ... սիրեցի այն:
2008

Saturday, August 11, 2007

SONIA TASHJIAN: ԲԱՌԵՐԸ/The words

Click here to hear The words read by the author, Sonia Tashjian.

ԲԱՌԵՐԸ

Բառերը փախչում են սպիտակ թղթից ,
Բառերը չեն ենթարկվում գրչին ,
Որովհետև հոգնել են սպասելուց …:

Սին սպասում …

Մինչ այդ եթե սպասման հևքին մեջ նրանք ոլորապտույտ
խաղում էին և իրենց հղության վերջին օրերն էին հաշվում ,
Այժմ ան-իրականալի-ի հուսահատությունից
Մոռացել են սովորական թվացող ճանապարհը
և որոշել են ապստամբել …

Նույնիսկ չօգնեց խրախույսի վերջին ճիգը գրիչի ,
Ոչ էլ պոռնիկի հրավերի նման մերկությունը սպիտակ թղթի :

Բառերը անկարող են արդեն ,
Բառերը հոգնել են պարզապես …:


Copyright Sonia Tashjian 2003

Saturday, June 30, 2007

Sonia Tashjian: ԱՆՁՆԱԳԻՐ/SELF - CERTIFICATE

Click here to hear SELF - CERTIFICATE read by the author, Sonia Tashjian.

ԱՆՁՆԱԳԻՐ

Բանաստեղծությունը դա մի անձնագիր է,
Անցագրի նման`
Հանձնվելու մարդկանց աչքերին,
և ներկայանալու նրանց աշխարհին:

Բանաստեղծությունը դա մի հևք է,
Շնչառությանս ռիթմից ծնված .
Դա այն կամուրջն է,
Որ հանգրվանում է քո հոգու մեջ,ընթերցող :
(Այդ անցագրով դու էլ կարող ես ինձ վերադառնալ,
կամրջի ճամբան երազ է,
բառերիս կենսունակությամբ լեցուն) :

Անձնագիրը Արարիչն է բաշխել ինձ,
Որպեսզի անցագիր նվիրեմ քեզ :



SELF - CERTIFICATE
Translate by Sonia Tashjian

The poetry is a self-certificate
Like a passport,
In order to devote to the people’s eyes
& to appear to their world.

The poetry is a panting,
Born from rythm of my breathing .
That is the bridge,
Which will last in your soul,Reader .
(With that passport you could also return to me,
the way of the bridge is a dream
fulled with vitality of my words).

The self-certificate is given to me by the Lord,
In order to offer you passport.

Copyright Sonia Tashjian 2004. Translated by the author from the original Armenian.

Saturday, March 31, 2007

Sonia Tashjian: ՈՒՇԱՑՈՒՄ

Click the link to hear the audio clip ՈՒՇԱՑՈՒՄ read by the author, Sonia Tashjian.

Արդեն ուշացել եմ
և շարունակում եմ ուշանալ ամեն օր …:

Ո՞վ կնվիրի ինձ ժամանակի ժամացույցը`
Թռչող և անհետ կորչող ժամանակի հետևից
Վազել կարենալու համար:

Մահաթմբիրից պետք է արթնանալ
և խուժել հապաղած շարասյան վերջին վագոն ,
Որովհետև արդեն անզոր են ափսոսանքն ու զղջումը
Բոլոր չգրված տողերի,
Չապրված ապրումների
և կորած արցունքների համար …:

Արարչական երկրորդ ապտակը ուշանում է`
Բարձրացնելու ինձ առաջինի թմբիրից .

Ինչքան ուշացել եմ , հիրավի :

Copyright Sonia Tashjian 2003

Saturday, January 20, 2007

Sonia Tashjian ՍԵ՞Ր / Love

Click here to hear Love read by the author, Sonia Tashjian.

Չեմ գիտեր,
Հոգեպարար տարփանքն այդ և տարուբերող զգացումները
օվկիանի սե՞ր կկոչվին…
Շունչիդ խաղաղ ելևէջները հագեցած ծովու
Անդորրությունն է.
Կրնա՞ս ըսել ինծի, պտուկներու երգը ի՞նչ գույն ունի,
Կամ ի՞նչ համ ու բույր.
Արդեօ՞ք մանուշակի երանգները
Աչքերու ծիածանին մեջ կարելի է ներարկել.
Ծավի տարածքները խաղաղ ալիքներն են իմ հասունության.
Խաղալ պետք է կամային ցանկություններու հետ,
Այլապես,
Իրերամերժ մղումները ինչո՞վ բացատրել:
Վահաններու ամրության ապաստանած
Հնաոճ սիրախաղի փսփսուքներդ կլսեմ
Զերդ նետերի տարափ ...

(Տրովադացի Հելենի սանդալներու մեղրամոմե կապերը
հալեցան ավազի այրող տաքութենեն.
Հանդիպումը Հելենի և Շամիրամի օրհասական պիտի ըլլա,
Չէ՞ որ պարանի վրա միայն մեկ լարախաղաց կա,
Ինչպես հորիզոնի վրա մեկ արեգակ).
Թեժացած երկաթի բոցը կածխացնե
Սերերս բոլոր.
Սառնամանիքները կփշրվին
Երազներու փափկութենեն.
Մինչ ծաղրածուի արցունքը
Կհոսի փողոցի աղբամաններուն մեջ...


Copyright Sonia Tashjian 1992

Saturday, December 16, 2006

Sonia Tashjian: ԵՐԱՆԻ

Click here to hear ԵՐԱՆԻ read by the author, Sonia Tashjian.

Նորից պատանու անմեղ սարսուռով զգում եմ քեզ իմ հոգուս ու մարմնիս
ծալքերում:
Ինչքա~ն կաշկանդված է գրիչս` բանաստեղծելու քո հայացքի ներքո:
Ջրվեժի անձրևող կաթիլները նորաբույր կարոտով են հեկեկում`
մոտեցող երջանկության հեռանկարով արբած,
Թռչում է սիրտս սիրատենչ ոստումներով և փորձում պեղել անիմանալին .
Ի վերջո , հավատա՜լ , թե ուր որ է կգաս և կթակես միայնությանս դուռը ...

Երանի~ թե չերկարեր գիշերը...
Երանի~ թե պատկերացումներիս մոտիվներով սկսեր սիրավեպը...
Երանի~ թե լինեիր այնպես , որ չհավատայի ես իմ բախտին...
Երանի~ թե լինեիր վերջինը ...
Երանի~ թե կարողանայի ժամացույցի սլաքների հետ
ժամանակը առաջ կամ հետ շարժել...
Երանի~ թե......
........


Մինչ գիշերը քայլում է հուսահատված
Քո չկամեցած ժամադրության պատրանքից:


Copyright Sonia Tashjian 2002

Introducing Sonia Tashjian





Born in Ainjar, Lebanon, in 1968.
She participates in Նոր Գրականութիւն (New Literature) group, in Beirut.
1990 – moves to Armenia.
1994 – her first book Այրվող կակաչների ռիթմը is published.
2004 – her second book Անձնագիր is published
2004 – publishes a memorial book Հերեան, about childhood friend and poet Bedros Hergelian who had died prematurely.
Sonia is working on a new poetry book & a study about the Նոր Գրականութիւն (New Literature) group & movement in Beirut.