Սոնիա Թաշչյան։ ԱՄԱՅՈՒԹՅՈՒՆ
Երբ ուզում եմ պատկերացնել քեզ,Անի,
Փակում եմ կոպերս,
Եւ ահա,
Ամայի և չոր տարածությունները
Հագնում են գույնզգույն բնություն,
Կառուցվում`փարթամ տներ,
Լայն փողոցներ և ժխոր,
Խայտաբղետ մարդիկ,
Ցոփ և անհոգ կիրակի...
* * *
Կուզեի,որ լինեիր ինձ հետ
Հեռո~ւ,հեռավոր այս փոքրիկ հողում,
Ուր արևելքի միջակությունները
Չգիտես ինչու,
Պղծեր են հինավուրց քաղաքը:
Դու մերժեցիր ինձ,
Եւ քաղաքն ամբողջ
Այժմ անհրապույր է թվում.
Մինչդեռ այն քաղաքում,
Ամայությունը այնքա~ն հարիր էր հոգուս,
Որ ես նույնիսկ ... սիրեցի այն:
2008
No comments:
Post a Comment