Thursday, March 05, 2009

Բաղդասար Դպիր: Արի', ի'մ քաղցրիկ աղաւնի

Արի', ի'մ քաղցրիկ աղաւնի,
Ոսկի խնծոր զարմանալի,
Զքեզ տեսնողին բիւր երանի.
Դու բարի եկիր, բարի եկիր։

Դու, որ եկիր, երևցար,
Իբրու արև ինձ ծագեցար,
Ցընծութիւն ինձ պարգևեցար
Դու բարի եկիր, բարի եկիր։

Ուրախութիւն հոգոյ իմոյ
Ո'չ գոյ բընաւին առանց քոյ,
Ով իմ ազնիւ գերայարգոյ,
Դու բարի եկիր, բարի եկիր։

Տրտում էի՝ ուրախացայ,
Մեռեալ էի՝ կենդանացայ,
Ինձ երանի, որ զքեզ տեսայ.
Դու բարի եկիր, բարի եկիր։

Բարի եկիր, իմ սիրելի,
Իմ գերազնիւ գերգովելի,
Իմ աչաց լոյս, իմ նազելի.
Դու բարի եկիր, բարի եկիր։


Baghdassar Tbir (1683-1768)

No comments: