Կարիկ Պասմաճեան։ Հսկում
Click here for the audio clip Հսկում read by Lola Koundakjian.
Ինչ լաւ է, որ դու քնել ես արդէն
եւ մի խաղաղ ժպիտ միացնում է շուրթերդ.
անպայման բարի երազ ես տեսնում,
անապատի ծիծեռնակներին
հաց ու ջուր ես տալիս
եւ յանկարծ թռչում ես երամի հետ։
Երանի ձեզ
1972
Կարիկ Պասմաճեան, Անաւարտ Խաղ, 1980
No comments:
Post a Comment