Կարիկ Պասմաճեան։ Ես հիւր չեմ իմ տան մէջ
Click here for the audio clip I am not a guest in my home read by Lola Koundakjian.
Եւ տուն չեմ վերադառնում
անառակ որդու նման
որովհետեւ
տուն երբեք չեմ ունեցել։
Մի ստիպէք առաջանամ խաւարում խարխափելով,
մեծանամ խաւարով.
ես հիւր չեմ իմ տանը։
Աստանդական որդիդ եմ ես.
գուցէ քո մասին աւելին պիտի ասեմ
քան հինգերորդ դարի պատմիչներդ։
Կարիկ Պասմաճեան, Անաւարտ Խաղ, 1980
No comments:
Post a Comment