Showing posts with label Kegham Saryan. Show all posts
Showing posts with label Kegham Saryan. Show all posts

Monday, January 04, 2016

Գեղամ Սարեան։ [Կը պո­կեմ ես այ­սօ­րուայ քո թեր­թի­կը, օ­րա­ցոյց]

Կը պո­կեմ ես այ­սօ­րուայ քո թեր­թի­կը, օ­րա­ցոյց,
Խին­դա­շա­ղախ թա­խի­ծով, հա­ճոյ­քով կը պո­կեմ ես,
Ինչ­պէս աշ­նան մէկ տե­րեւ ու վար­դի թու­փը ինչ­պէս
Կը պո­կեմ ես այ­սօ­րուայ քո թեր­թի­կը, օ­րա­ցոյց։
Ես կը տես­նեմ ա­նոր մէջ ժա­մե­րու վազ­քը վսեմ,
Մա­հա­ցում­ներ կը տես­նեմ ու ծնունդ­նե­րը բա­զում,
Ես կ՚օրհ­նեմ ա­նոնց մէջ գա­լիք մեր կեան­քը լու­սէ,
Այն­քան վստահ, այն­քան ջինջ, ինչ­պէս վճիտ ե­րա­զի մէջ։



Saturday, April 19, 2008

Գեղամ Սարեան: Հայ Մարտիկի Երգը

In the early 70's a groundbreaking album came out in France. The self titled Յարդար Hartar, the duo of Harout Bezdjian and Vicken Tarpinian proved to be the only LP collaboration of this duo.
Their studio album included many folk songs including this one. Click to hear Garod transferred from the original LP.

Թռչեի մտքով տուն, ուր իմ մայրն էր արթուն
Տեսնեի այն առուն, կարոտով ես ամուր, որ ամեն մի գարուն ջրերով վարարում, կարկաչում էր սարերում
Տեսնեի այն առուն, կարոտով ես ամուր, որ ամեն մի գարուն ջրերով վարարում, կարկաչում էր սարերում

Թեքվեի աղբյուրին, կարոտած պաղ ջրին
Լինեի հանդերում, մեր կանաչ մարգերում ուր ծաղկունքն էր բուրում ուր մարում օրերում հողն եր ինձ միշտ համբուրում
Լինեի հանդերում, մեր կանաչ մարգերում ուր ծաղկունքն էր բուրում ուր մարում օրերում հողն եր ինձ միշտ համբուրում

Հայրենիքն իմ սրտում, թե չընկնեմ ես մարտում
Ա՜խ իմ մայր թանկագին, տուն կգամ ես կրկին, կսփոփեմ քո հոգին համբույրով, սրտագին կսեղմեմ քեզ իմ կրծքին
Ա՜խ իմ մայր թանկագին, տուն կգամ ես կրկին, կսփոփեմ քո հոգին համբույրով, սրտագին կսեղմեմ քեզ իմ կրծքին


Խոսք` Գ. Սարեանի, երաժշտ. Ա. Սաթյանի

Thursday, April 03, 2008

Գեղամ Սարյան: ԴԵՊԻ ԿԱՌԱՓՆԱՐԱՆ

(Կոմիտասի հիշատակին)

Սև ծովն էր ալեկոծ փրփրել իր ափերին
Թմրել էր Պոլիսը փարթամ պարտեզներում
ԵՎ մինարների նիրհուն կատարներին
Վերջալույսի գունատ շողերն էին մարում:

Փռվեց ծովի վրա ահեղ իրիկնաժամ,
Արեգակի վերջին շողեքն այնտեղ հանգավ,
Գողգոթայի նման իր լռությամբ դաժան
Կանգնել էր ափի մոտ խորհրդավոր մի նավ:

Կանգնել էր նա ինչպես մռայլ մի դամբարան,
Եվ հայ մի բազմություն հեծում էր ծովափին,
Վերջին հրաժեշտի հայացքն ուղղած նրան,
Հուղարկավորն ինչպես՝ տխուր հողաթմբին:

Այնտեղ էին նրանք... Այդ չարագույժ նավում,
Հայոց քնարների վարպետները բոլոր,
Հայոց պայծառ մտքի աստղերն էին մարում
Այդ ահավոր ժամին խավարի դեմ անզոր:

Նրանց տանում էի հեռու կառափնարան,
Գունատ էին նրանք: Երկու հարյուր էին:
Տաճիկ սպաների հայացքն անասնական
Դաշույնների նման կախված գլուխներին:

Այնտեղ էին նրանք... Վարուժանը խոհուն,
Սիոմանթոն՝ հայացքն հառած դեպի եթեր,
Եվ ո՞վ գիտե արդյոք, ի՞նչ էր խորհում
Կոմիտասը՝ հոգում պահած բազում երգեր...

ԵՎ ո՞վ գիտե արդյոք աչքերն հառած ջրին՝
Ի՞նչ խոր հույզեր էին լուռ պաշարել նրան,
Որոնք նրա հոգին վշտով լցնում էին,
Մթնաշաղին ծովի շշուկների նման...

Գուցե տեսնում էր նա ափերը հայրենի,
Զմրուխտ դաշտեր՝ փռված Արագածի լանջին,
Գուցե թվում էր թե ափին է Սևանի
ԵՎ գեղճուկի երգն է հասնում իր ականջին:

Գուցե խորհում էր նա արցունքը կոկորդում
Իր գլխատվող, անոգ ժողովրդի մասին,
ԵՎ ծովն էր նրա լուռ հոգու մեջ փոթորկվում,
ԵՎ բազմաթիվ սրտեր նրա հետ միասին:

Գուցե... հանկարծ սուլեց նավը աղեկտուր,
ԵՎ արձագանքն անդարձ կորավ հեռուներում,
Երկու հարյուր հայացք անհունորեն տխուր
Ափի հայ բազմության սրտին էին նայում...

Նրանց տանում էին հեռու կառափնարան.
ԵՎ երկինքն էր նայում, և երեկոն էր լուռ,
ԵՎ ծովն էր անսահման հուզված սրտի նման
Խփում իր ափերին ինչպես մահվան սարսուռ:

Նրանց տանում էին հեռու կառափնարան.
Լուռ էր Վարուժանը, Սիոմանթոն խոհուն,
Հայացքն ուղղած դեպի երկինքն անսահման
Կանգնել էր Կոմատասը ինչպես տաճարի սյուն:

Ձուլվել էր նա կարծես կապույտ երեկոյին,
Ծովի պաղ հովերով մորուգն ալեծածան,
Նրա շուրթերը պաղ արդեն երգում էին
Հայոց պատարագի հուզիչ «Տեր ողորմյան»:

Երգում էր նա... ԵՎ հորդ շիթերն արտասուքի
Թափվում էին երգի հնչյունների նման,
Երգում էր նա... ԵՎ այդ հույսի, աղերսանքի
Մեղեդին էր նրա սփոփանքը միայն...

Երգում էր նա... Ծորուն հնչյունները երգի
Ձուլվում էին ծովի մրմունջների օդում.
Երգում էր նա... Ափին կանգնած ժողովրդի
Սրտից աղերսաձայն հառաչանք էր պոկում:

Նավը շարժվեց: Դանդաղ պոկվեց արդեն ափից.
Բռնած անհայտ ու մութ հեռուների ճամփան.
Ու Տարածվում էր դեռ օդում աղերսալից
Հայոց պատարագի հուզիչ «Տեր վողորմյան»:...

Նավը շարժվեց՝ ինչպես մռայլ մի դամբարան,
ԵՎ խուլ տնքաց ցավից բազմությունը ափին,
Վերջին հրաժեշտի հայացքն ուղղած նրան,
Հուղարկավորն ինչպես՝ տխուր հողաթմբին:

ԵՎ հեռացավ, կորավ ծովի մշուշներում,
Ու խավարին ձուլվեց հույսի «Տեր վողորմյան»:
Քամին նրա վերջին հնչյուններն էր բերում
Ծովի ցայթող ջրի պաղ շիթերի նման:

Իսկ երկնքում լուսնի մահիկն ամպասքող
Սահելով դուրս նայեց ուրախ ու տիրաբար,
Ինչպես Վիլհելմ կայսր հայացքի տակ պարող
Ծախված գեղեցկուհու ժպտուն ատամնաշար...


ԳԵՂԱՄ ՍԱՐՅԱՆ
(1902-1976)