Showing posts with label Violet Grigoryan. Show all posts
Showing posts with label Violet Grigoryan. Show all posts

Saturday, October 10, 2009

Վիոլետ Գրիգորյան: ԿԵՍԳԻՇԵՐ

Եվ լիալուսինն է բեմ բարձրանում՝ ձույլ ճենապակի, վարժ խամաճիկվար, մատներն է շարժում, թելերը ձգում…
Ու բարձրանում են հմայված ջրերը, ժիր առնանդամները, քնաշրջիկները, շների դնչերը…
Վեր, ավելի վեր, քան ավազը, քան կինը, քան տանիքներն ու կամուրջները, քան պանդոկներն ու գնացքները…
Բայց ես, ես չեմ կարող անգամ ձեռքերս բարձրացնել…
Բայց ես, ես չեմ կարող անգամ հայացքս բարձրացնել…
Ես չեմ կարող խոսքը բարձրացնել խոսքից։
Ես քայլեցի մինչև բեկումը վարդի, վերջին փուշը սիրտս ծակեց։
Ես մոտեցա մինչև վարքը սոճուտի – երանելի ծառեր՝ նիրհած կանաչ օրգազմի մեջ – թափված կոների վրա գայթեցի։
Ես սառույցի վրա մահպար պարեցի, բայց սկուտեղով կաղամբի գլուխ ինձ մատուցեցին։
Ես ոսկի տվի դրամափոխին, նա գույնզգույն թղթեր տվեց, շոր կկարեմ այդ թղթերից ես ինձ հարմար։
Ես նայեցի ու տեսա՝ լալիս եմ։
Ես նայեցի ու տեսա՝ տխուր եմ։

Աչքերս փակում եմ – տխուր է, աչքերս բաց արի – տխուր է, գլուխս շրջեցի – տխուր է, հինգ լուցկի կվառեմ – տխուր է, լուսամուտի տակ Մառետը փողոցում թունդ սակարկում է, գիրքը բացում եմ – ճերմակ եղջերուն էջով մեկ ցատկոտում է, ճյուղավոր եղջյուրները տողերի մեջ են խճճվում, կեռնեխը ճյուղից ճյուղ թռավ, սպասեց-տեսնի՝ բան չի՞ փոխվում, վարազը երկու տող վազվզեց բացատում, տրորեց խոտերի օրորը, կայծոռիկներն ասացին՝ եղիցի լույս, բվեճն ու խլուրդը շշմած մնացին, իմ մոմի լույսը թրթռաց (մթնում Մառետը դեռ սակարկում է), փայտփորիկն ասաց՝ թըխկ-թըխկ, կտցարը – հո հիմար չէ՞ – չի հավատում, կեռնեխը տողից տող թռավ, սպասեց- տեսնի՝ բան չի՞ փոխվում, եղջերուն գլուխը թափահարեց, եղջյուրը հանեց տողերի միջից, վարազը մի թումբ էլ տրորեց, ո~նց է իրեն երևակայում, դաշտամուկը գլուխը հանեց – նույն անշնորհքն է լոպպազություն անում, մի կիսատող էլ ցիռը արածեց՝ միեղջյուրի աչքից հեռու, կեռնեխը էլի սպասեց, տեսավ՝ բան չի փոխվում, հետ թռավ մյուս ճյուղին… Ու մեկ էլ՝ ես հազացի, Պանը ինձ տեսավ, ուրախ մոտեցավ, մազերս շոյեց, ինձ համար շվի է նվագում, մեղմ ծածանվեցին վարագույրներս (դրսում Մառետը դեռ սակարկում է), նիմֆաները ինձ զարդեր տվեցին, սնգույր ու սուրմա, բարկօծանելիք, սիրո հմայիլ ինձ նվիրեցին, մազերիս վրա՝ մետաքս վարշամակ, ոտքերիս հարմար սիրուն սանդալներ ինձ հագցրեցին, չար աչք ճաքեցնող կապույտ ուլունքն էլ թևիս կապեցին, ինձ տարան գետափ, ասացին՝ նայիր, չքնե՞ս հանկարծ, ուշադիր նայիր…
Սև ջուրն եկավ՝ չմտա,
մոխրաջուրն եկավ՝ չմտա,
ժանգաջուրն եկավ՝ չմտա,
ոսկեջուրն եկավ՝ մազերս լվացի,
կաթնաջուրն եկավ՝ երեսս լվացի,
վարդաջուրն եկավ՝ մարմինս լվացի,
թափանցիկ ջուրը որ եկավ, գետը ցատկեցի, ջրահարսի հետ ջրում խաղացի, ջրում երգեցի, ջուրը ցայտեցրի (լուսամուտի տակ Մառետը գոռաց,- «Էս ի՞նչ խուժան է կեղտաջուր թափում»),- վարշամակս քամին պոկեց, սանդալներս ջուրը տարավ, գլխաբաց ու ոտաբոբիկ՝ ես խոտերին թավալվեցի, անտառահարսներն ինձ հավանեցին, ինձ գուրգուրեցին, դեմքս գգվեցին, պորտս լիզեցին, իրենց նուրբիկ ստինքները ստինքներիս մեղմ հպեցին, ազդրերն իրենց ազդրերիս մեջ խճճեցին, տամուկ լեզվով խուտուտեցին, նվաղեցրին, ճապաղ դոնդող՝ ես խոտերին լղոզվեցի… Մեկ էլ տեսա` պատմելու բան ունեմ արդեն, ձիգ ձգվեցի, ցողունաբար օրորվեցի – ահա հիմա ես ասողիկ եղեգ դար… շը’խկ – լուսամուտի տակ մեր Մառետին ապտակեցի,- «Այ տուֆտա քած, դոլարը ո՞ւր ես կոխում»,- Պանը փչեց, ու էջերը խառնվեցին, ու ես էդպես կենտավրոս էլ հենց մնացի,- կես եղեգ ու կես Վիոլետ, ինձնից արդեն ՝ էլ ի՞նչ սրինգ։ Գիրքը փակեցի- տխուր է։ Լուսամուտը փակեցի - տխուր է։

Եղեգերեն լավ չգիտեմ,
Վիոլետը – քիչ է գալիս,
բայց դե, մի ձև կյանքս պատմեմ,
ախ, մառետներ, լացուկոծեք
մեկ ինձ վրա, մեկ էլ՝ բախտիս։
Կեսգիշերին մատս մեռավ։
Ես նստեցի դռան շեմին
ու լաց եղա մատիս վրա
ու լաց եղա՝ առհասարակ։
Իմ հայրը ինձ բռնաբարեց,
մայրս ծախեց իմ մատանին,
եղբայրս ինձ ասաց՝ վհուկ,
քույրիկներս ինձ ծաղրեցին,
սիրածս ինձ հղիացրեց
ու թողլքեց մութ գիշերին,
խորթ հարևանս մոտ եկավ
ու թու… թքեց իմ երեսին,
քեռիներս քորոցներով
ողջ մարմինս ծակծկեցին,
ու մեխապատ տակառի մեջ՝
ինձ վերևից գլորեցին,
կաղնեփայտե՝ հարմար դագաղ
զարմիկներս նվիրեցին,
ընկերուհիս փեսացուիս
շուտ քաշ տվեց իր անկողին,
ավագ որդիս կազինոյում
տանուլ տվեց իր մամային,
կաղ աղջիկս նկուղներում
գոհացնում է վարորդներին…
Ի լրումն ամենայնի՝
կեսգիշերին մատս մեռավ։
Ախ, մառետներ, բարձր լացեք,
մատիս տվեք մի ողորմի։

Ես յոթ տարի չեմ խոսել ու չեմ ծիծաղել,
ես յոթ տարի թել եմ մանել,
ես յոթ տարի կտոր եմ գործել,
ես յոթ տարի շապիկ եմ կարել,
բայց ոչ մի կարապ եղբայր չդարձավ,
իսկ արքայազնը ինձ չի ճանաչում,
աչքերիս չի նայում, մազերիս չի նայում,
միայն կոշիկիս չափն է ստուգում…
Մոխիրների մեջ, մոխիրների մեջ,
Մոխիրների մեջ կթաքնվեմ ես նրանից։

Բայց ես, ես տեսել եմ, թե ինչպես է վարդը աչքերը փակում, իրանը ձգում, գլխիկը դնում երկնքի բարձր զոհասեղանին. նա ինձ շշնջաց՝ իմ տեղը կանգնիր։
Բայց ես, ես տեսել եմ, թե ինչ հզոր շիթով արյունը խփեց մարդու դարպասից ու ինձ ողողեց – գույնզգույն որդեր ինձ շուլալվեցին։
Բայց ես, ես քանի անգամ թղթե շորերով ձմեռվա մեջ եմ ելումուտ արել, իսկ իմ փնտրածը՝ միշտ սառույցի տակ, աչքս տեսնում է, ձեռքս չի հասնում, աչքս տեսնում է, շուրթս չի դիպչում, աչքս տեսնում է, հոտը չեմ առնում, աչքս տեսնում է…
Բայց ես՝ ոտքիս զանգուլակ, բորոտի հանգույն քանի ~ անգամ եմ – զընգ-զընգ՝ հեռացեք, առողջ մանուկներ, զընգ-զընգ՝ շրջանցեք, հարուստ աղջիկներ, զընգ-զընգ՝ չնայեք, սիրուն տղաներ, զընգ-զընգ՝ չվթարվածներ, զընգ-զընգ՝ չխոտանվածներ, զընգ-զընգ՝ չորդնածներ, զընգ-զընգ՝ չժահրոտածներ, զընգ-զընգ՝ չխաթարվածներ… Քանի ~ անգամ եմ ես ինձ պարտակել գուժկան զրինգի կայլակների մեջ… Բայց խուլ մի մեղու՝ թիռ ճեպընթացիկ, շուրջս է պտտվում, մոտենում է ինձ բոլոր կողմերից, նա ինձ կակոսի սիրո կնճիթով, նա իմ վերքերից նեկտար կքաղի…
Բայց ես, վերջապես, տասնչորսերորդ գիշերը որ գա, կպառկեմ ջրի կաթիլի վրա, սիրտս՝ կարմիր խայծ, կհենեմ ճկուն, ձիգ ողնաշարիս, ու մի ծղոտիկ ատամներիս մեջ՝ լյա-լյա, լյա-լյա-լյա՝ դիպվածից անդին…
Իսկ երբ բարձրանա լիալուսինը, շը’խկ կբարձրանա ժիր առնանդամս՝ վեր, ավելի վեր, քան ավազը, վարդը, մոխիրը, դրոշը, խոսքը, դրամափոխը, ողբերգությունը, ֆարսը, հայրս, մայրս, սպորտը, մաթեմատիկան, պատվիրանը, անեծքը…
Վեր, շատ ավելի վեր, քան այս ողջ, այս ամբողջ ճապաղ դոնդողը։



Violet Grigoryan

Midnight

Translated by Margarit Tadevosyan-Ordukhanyan



And the full round moon enters the stage, hand-painted porcelain, a skilled puppet-master of sorts, spreading its fingers, pulling the cords….

Enchanted by it, everything rises: the agile male organs, the waters, the dogs and the sleep-walkers.

Rising higher and higher, higher than the sand, higher than the woman, higher than the roofs, higher than the bridges, higher than the taverns, higher than the trains.

But I cannot raise so much as my arms….

But I cannot raise so much as my eyes….

But I cannot raise a word from a word.

I walked on until the passing of the rose, but it pricked my heart with its final thorn.

I walked on closer to the thicket of the pines, those dreamy trees that gently swayed in their green orgasm, but then I tripped on their pinecones and fell.

I danced the dance of death on ice, but all I got for it was a head of cabbage on a trey.

I gave some gold to a money-changer, and he gave me colored shreds of paper for them; I’ll use them all to make a dress that covers me and fits my body.

I looked and discovered that I was crying.

I looked and discovered that I was sad.

* * *

I close my eyes, it makes me sad; I open them-still makes me sad; I turn my head, it makes me sad; I light five matches-still makes me sad; in the street, right under my window, Maret is haggling passionately; I open a book and lo, a white deer skips down the page, and its branching horns get tangled between the lines; a thrush hops from one branch to another, waiting for some sign of change; the wild boar runs around the meadow for a couple of lines, stomping out the undulating grass; the fireflies declare, let there be light; the mole and the owl just sit in one place, dazed; the light of my solitary candle flickers (in the dark Maret’s still haggling); the woodpecker says knock-knock; the snipe-it’s no dope-doesn’t answer, it knows better than that; the thrush hops from one line to another, waiting for some sign of change; the deer shakes its horns free, disentangling them from the lines; the boar stomps out another bush-just watch it gloat; the field mouth peeks out to check what the commotion is to find the same ham wreaking havoc, and nibbles on another leaf, safely hidden from the unicorn’s eyes; the thrush waits for a little longer, despairs of change, and moves to a different branch. Suddenly I cough; Pan notices me and approaches me with joy, he touches my hair, plays his flute for me; the wind gently ripples my curtains (outside, Maret is still haggling); the nymphs bring me offerings of ornaments, blush and hair-dye, and sandalwood oil; they give me charms, a silk kerchief for my hair, they fasten a blue bead to my arm to ward of all the evil eyes, they take me to the bank of the river and bid me to look, beware, don’t you fall asleep, look closely….

The black water came, I didn’t go in,

the ash water came, I didn’t go in,

the rust water came, I didn’t go in,

the gold water came, I washed my hair in it,

the milk water came, I washed my face in it,

the rosewater came, I washed my body in it,

and when the clear water came, I jumped into the river, frolicked with a mermaid, sang in the water, splashed in the water (under my window, Maret yelled out-what miscreant is dumping dirty water?), the wind ripped the kerchief off my hair, the water washed away my sandals, I rolled around in the grass, my head and feet completely bare; the forest spirits fancied me, they pampered me, caressed my face, they licked my belly-button clean, they pressed their luscious breasts to mine, they wrapped my wanton thighs in theirs, they tickled me with their lithe tongues, they turned me into a soft mass, just spread around in the grass. Then suddenly, I realized that I had something to tell, so I stood up, swayed in the wind-a blade of grass, then, as I began changing into a singing re…. whack, under my windows someone slapped our Maret, you stupid bitch, why are you shoving me these dollar bills? Pan blew up a storm, the pages got mixed up, and I stayed like that, a centaur-half-reed and half-Violet. What kind of a reed-pipe would I make now? I shut the window, sad. I shut the book, sad.

* * *

I don’t speak reed very well

For Violet doesn’t come much,

Yet I still feel I must somehow tell

The story of my sorry life,

Marets, go forth with your laments,

Bemoan my luck, bemoan my fate.

At midnight, sharp, my finger died.

I went outside, sat on my porch,

Let myself go, and cried and cried,

Over my finger and my life.

My daddy raped me at some point,

My mommy went and sold my ring,

My brother, well, he called me “witch,”

My sisters all derided me,

My lover left me with a child

Inside my womb and left one night,

Our weird neighbor came to me

And sa… and spat upon my face.

My uncles stuck me with sharp pins,

And then they rolled me down the hill

Inside a barrel, lined with nails,

A cozy coffin made of oak,

My nephews gave me as a gift.

My friend seduced my fiancé,

My eldest gambled me away.

My young lame daughter pleasures drivers.

And to the sound of utter silence

My finger died today at midnight.

Marets, begin your loud laments,

Offer a prayer for its peace.

* * *

I have not talked or laughed for seven years

I have done nothing but spin yarn for seven years,

I have been weaving a cloth for seven years,

I have been stitching shirts for seven years,

But none of the swans turned into a brother,

Nor does the prince ever recognize me,

He doesn’t look into my eyes or at my hair,

He just keeps checking the size of my shoe….

In the ashes, in the ashes,

In the ashes I will hide from him.

* * *

But I, I have seen a rose closing shut its eyes, stretching its long spine, placing its own head on the sacrificial stone; it whispered to me, come and take my place.

But I, I have seen how the blood gushed out from the gates of man, washed all over me, and how multicolored warms wove their cocoons in my flesh and skin.

But I, I have wandered long in the winter’s chill, in my paper clothes, and that which I

sought was covered with ice; what my eyes could see, my hands couldn’t reach, what my eyes could see, my lips couldn’t touch, what my eyes could see, my nose couldn’t smell, what my eyes could see….

But I, with the leper’s bell tied around my leg, many times I’ve chimed, ring-ring, healthy babes, run away from me, ring-ring, wealthy dames, move away from here, ring-ring, look away, pretty little boys, ring-ring, unafflicted folk, ring-ring, the unrancored ones, ring-ring, the unworméd ones, the unscathéd ones…. How many times did that tinkle of forewarning shield me! But a deaf bee with a stealthy flight buzzes over me, probes me on all sides, wants to furrow me with its trunk of love; it will gather nectar from my oozing sores….

But I, after all, at the fortnight’s end, will recline upon a single water-drop, with my heart as bait; I will stretch my back, lie down, supine, with a blade of grass pressed between my teeth, and la-la la-la-la, undaunted by what’s passed.

And when the full moon appears, bang, up will go my penis, higher than the sand, higher than the rose, higher than the ash, higher than the flag, higher than the word, than the money-changer, the tragic and the farce, higher than my parents, higher than the sports, math and the commandments, higher than the curse….

High and higher still, higher that this whole, this entire trembling mass….

Wednesday, September 02, 2009

Վիոլետ Գրիգորյան: [Երկիր իմ, դեղին ժանիքդ փտած]

Երկիր իմ, դեղին ժանիքդ փտած
արդեն կոկորդիս մեջ է մխրճվում,
սեղմիր կամ հանիր, հերիք թպրտամ
ասեղով գամված թիթեռի հանգույն։

Երկիր իմ, կրկես-հրաձգարան,
բեմահարթակիդ՝ ես-քո թիրախը,
բաց աչքերիս դեմ՝ փողն հրացանիդ,
ձգանի վրա՝ իմ ցուցամատն է։

Եվ հովհարաձև, փյունիկի ռիթմով,
մեռնում-հառնում եմ ես՝ քո կենվորը,
մերթ հանց մսեղիք դրոշիդ ներքո,
մերթ իբրև տզրուկ երակիդ վրա։

Եվ ջորի որպես՝ տանում եմ խոնարհ
ժանգոտ անցյալդ - սիրելի թափոն,
բայց բզկտվում է մարմինս միակ,
մինուճար կյանքս չես խնայում դու։

Էլ չեմ սակարկի, ի՞նչ ունեմ ծախու,
կշեռքիդ թաթին կյանքս չնչին է,
մինուճար կյանքս տվեցի տանուլ,
բայց քեզ ներում եմ, մինուճար երկիր։

1992թ.

My homeland, your rotten fang
goes into my throat

Enough! Push it through or take it out,
I flounder like a butterfly pinned.

My homeland, in this shooting race,

for which you are the circus ring,

I am the siding duck staring into your gun,

waiting for my forefinger to release the spring.

And fan-like, as the phoenix do,
I die, next I rise from the dead -

now I’m cannon fodder under your flag,
now I’m a bloodsucker stuck on your vein.

Like a mule I carry on my back
the dear waste of your fossil yore,

this my life is a losing game

and I will have a chance no more.

I stop this haggling I’ve got nothing to do a deal,
my only life weighs zero on your scales,
surely it is a losing game.

Yet I pardon you, my homeland dear.

© Violet Grigorian

This poem has recently appeared in the Poetry International website.

Saturday, May 31, 2008

Վիոլետ Գրիգորյան: Տաղ ի վերայ կլիտորիսոյ [explicit]

Click here for the audio segment of Տաղ ի վերայ կլիտորիսոյ read by the author, Violet Grigoryan.

Ծլի, ծլի, ծլիկս,
պստըլիկ խլւլիկս,
ձայնազուրկ ու թլիկս,
անլեզու ծլւլիկս,
գեղագանգուր ցլիկս,
ամենակուլ բկլիկս,
վարդաշրթունք պցիկս,
անլուսամուտ խցիկս,
թօթօվխօս ճտպտիկս,
խորոտիկ վտվտիկս,
ջրիկ ու կչկչիկս,
գլուխգովան փչիկս,
չար, խաղացկուն բալիկս,
մշտականգուն ֆալիկս,
խարտիշածամ փափլիկս,
գլխիդ տուած բամփլիկս
ծափ-ծափիկ ափլփիկս,
տափը մտած խաբլիկս,
մերթ անթրաշ ու մերթ էլ
բմբըլահան սափրիկս,
սափրագլուխ տափլիկս,
անբարբառ շրթունքիկս,
վարդավառ վարդշունչիկս,
հարսնաբար լուռ-մունջիկս,
ներս գցող ու դնջիկս,
սիրտը դող տրտունջիկս,
ճոխ պուճախ ու քունջիկս,
խունջիկ-մունջիկ փունջիկս,
սարի լալայ, սմբուլս,
բաղի բալայ, բլբուլս,
ճնճուղի թեւ, թռիկս,
հեւիհեւ թռվռիկս,
սասնայ խեւ ու ծռիկս,
բազմաձեւ դեւ, ֆռիկս,
վառման հնոց փռիկս,
անմար բոց ու ժրիկս,
ճռճռան ու ճռիկս,
աղունիկ աղուորիկս,
սրտիկդ դաղուորիկս,
քաջ զավակ, Տալուորիկս,
կարմրատոտիկ լօրիկս,
լօրիկս, պլօրիկս…

Էստեղ մերս զանգեց, ասեց` այ, բալա, հե՞ր Ամերիկայից հետ էկար, մե քիչ էլ մնայիր, գրին-քարտ կստանիր, գոնե գործում իր, փող իր ղրկում, մե ձեւ ապրում ինք խոբ: Հիմա, էն ա, կայծի վարձը, ջրի վարձը չեմմանում ոնց ենք տալու, թե էդ անտեր ջրաչափը հեր զոռով դնել տվին, ախպերդ էլ չի բաշարում էս տեղացիների նման մագնիս ա, ինչ ա, դնի, անտեր սլաքը գազանի պես վազում ա, բաբա, ձմեռն էլ էկավ` էս գազի վարձը որդի՞ց տանք, է՜, որը ասեմ… Էն օրը, որ ոտներս Թեհրանից դուս դրեցինք, էկանք էս քամբախը, բադբախտ էլանք- գնացինք, ես չիմ ուզում գայիմ, էն վըրըդնգոլը` թեզ գնացած մեծմամեդ էր թումբանը փեշերն ընկի, քշերը դեսպանատան դռան առաջ էր քնում, որ մեր տունը քանդի, բիչարա անի, Սերոբն էլ դեսպանին տաս հազար թուման տվեց` յանի մայր հայրենիքին օգնություն, հետո էկանք ըստեղ, իմացանք` էդ կոչվում ա կաշառք… Պարսիկ հարեւանին հիշո՞ւմ ես` աղայե Մեհրզադին, էն որ տղի` Զամիի ձեռը կծել իր, միսը պոկել իր, ասում էր` աղայե Խաչիկ, խանումե Անի, շոմա քար էշթեբահի միքոնին բե Շորավի միրին, քեշվարի քե դարհայե վորուդի ռո բազ քարդե, ամա ռույե դարհայե խորուջիշ ղոֆլ գոզաշթե, նեմիթունե քեշվարե խուբի բաշե, բաբա ջուն… բայց ո՞ւմ ես ասում, աղայե Խաչիկն ու վըրդընգոլ մերը վայրով ին էլի, ես չիմ ուզում գայիմ, խանում իմ, էկամ ըստե, էլամ ընկերուհի, էլամ քիրա, առաջին անգամ լսացիմ, կարմրեցիմ, լավ ա, պարսկերեն չեն իմանում… Ժուժու ջան, հիշո՞ւմ ես, փոքր ժամանակ քեզ ըտենց ինք ասում, մե բան եմ ուզում ասեմ, բայց խոբ չջղայնանաս, Էլմիրան էկավ, ասեց` սլուշի, տամ կախակապետարան փող տալիս աղքատ մարդ, ինվալիդ մարդ, Ժուժու ջան, ես էլ, պապեդ էլ ինվալիդ ենք, թող էթամ օգնություն խնդրեմ, ախե աչքերդ քամփյութերի առաջ քոռացրեցիր, էլի փող չես աշխատում, մեղք ես, մենք հո քո վզին թավան չե՞նք… Գոռգոռացի, հեռախոսը շպրտեցի:

… աղունիկ աղուորիկս,
սրտիկդ դաղուորիկս,
քաջ զավակ, Տալուորիկս,
կարմրատոտիկ լօրիկս,
լօրիկս, պլօրիկս,
կլօրիկ, ճլօրիկս,
շլօր ու սալօրիկս…

Չէ, էլ չիլնում, բանս լրիվ իջավ, էսօր` ադբոյ, պըրծ, ֆինիշ, թամամ:



Վիոլետ Գրիգորյան

Saturday, November 18, 2006

Վիոլետ Գրիգորյան/Violet Grigoryan: ՍԵՐ


Click the link to hear Love read by the author, Violet Grigoryan.

Ա.

Այս է մարմինը, որ հանձնված է... սիրուն։
Այս է արյունը, որ թռվռում է ժիր երակներում։
Աչքս լու՛յս, տոն է,
այս գիշեր տոն է, մարմնիս կիրակի,
եւ իգությունս, որ մթերել եմ թանկ հյուրի համար,
սփռել եմ ահա սիրեկանի դեմ։
Համեցիր, վերցրու, անուշ արա, դե,
նայիր, Խաչիկի աղջիկն է, ջանի՛կ, քեզ հյուրասիրում։
Համբուրիր ինձ ու...
Էլ չես ծերանա,
համբուրիր ինձ ու...
չես հիվանդանա,
համբուրիր ինձ ու...
չես մեռնի երբեք։
Չէ՞, բժշկվում են սիրո մահիճում,
կույրը տեսնում է կրքի խլիրտը,
համրը խոսում է թմբուկով սրտի,
կաղը ելնում ու քայլում է մարմնի արահետներով,
եւ մահվան քնից գեղեցկուհին է զարթնում համբույրով։

Համբուրիր ինձ ու...
Չեմ մեռնի ես էլ։

Տես, ցեցն ու ժանգը կերել են արդեն դիզած գանձերս՝
սիրուն շորերս, փայլուն զարդերս, խելոք գրքերս,
եւ գողը պատը ծակել է, տարել փողերս բոլոր,
բայց քո համբույրը չի ժանգի երբեք,
բայց քո համբույրը կծակի պատը չինական
թախծի...

Ես իմ բերանով քեզ կմոտենամ
եւ իմ շրթունքով կպատվեմ ես քեզ,
խուզարկու լեզվով ես կլրտեսեմ մարմինդ համակ
եւ կպրպտեմ եւ կկրկտեմ փեթակը մեղրի։
Ա՜խ, ինչ համով են, ինչ զգայնոտիկ շուրթերը յարոջ,
ինքնավար լեզուն ժիր նվագում է իմ ատամներին՝
վարժ, ինչպես ճերմակ ստեղնաշարի...

Ի՞նչ անեմ, մամա՛,
ընդառաջ գնա՞մ սիրո ներթաքույց միակ խոստումին,
հպվե՞մ մատների տաք թմբիկներով,
լեզվի փշփուշով խուտուտե՞մ տամուկ,
շոյեմ-փաղաքշե՞մ ցողունը վերձիգ
եւ հյուրընկալե՞մ սիրո ճամբարում...
Ձրի եմ առել, ձրի էլ կտամ մարմինն այս նվեր,
որ ինձ փայ հասավ, որ շահեցի հեշտ
այն վերաշխարհիկ վիճակախաղում,
(հափչի՛, էսքան ճի՞շտ)։
Դե, միջնամատով թակիր դուռը գոց շարժական գույքիս,
հանիր բառերի սեղմ հանդերձանքը,
մորեմերկ սրտով մտիր իմ կայքը
եւ խարիսխ նետիր ծովածոցիս մեջ...
Ես քեզ կողողեմ ներսիս ջրերով
եւ թեժ արգանդիս ծորուն մյուռոնով քեզ կմկրտեմ և
կնքված ես արդեն եւ դավանորդն իմ։

Աղվեսները, հա, որջեր ունեն միշտ,
երկնքի բոլոր թռչունները՝ բույն,
քո որջն ու բույնը ես եմ, մարմինս,
եկ ու բնակվիր իմ մեջ, սիրելիս,
քաղցր է քո լուծը, եւ բեռդ՝ թեթեւ։
Ելիր մահիճս, ասես ամբիոն,
եւ ճառիր Ճարտար մարմնի վանկերով,
մարմնի հոլովով,
մարմնի բառերով,
խոսքով մարմընի,
ասմունքիր ասքը սիրո եւ կրքի արշավանքների,
խնդրիր՝ կտրվի,
բախիր՝ կբացվի,
թեպետ նեղ դուռ է, անձուկ ճանապարհ,
բայց, հու՜շ, անկողնում կանչողի ձայնն է՝
պատրաստել եմ ես քո ճանապարհը
եւ հարթել բոլոր շավիղները քո...
Դե, վարիր կառքը մկանակառույց, կառա
վարիր ինձ,
բարակ, կաշվեհյուս, բարակ, նրբահյուս, բարակ մտրակով
ուղղորդիր խրտնած ընթացքը կրքի,
կոնքերիս դաջիր զոլ-զոլ նշանդ
եւ դրոշակդ ծածանիր վրաս։

Ես վայրի ջուր եմ,
ես խիտ ողկույզ եմ,
ես փուխր օդ եմ,
մտիր իմ հունը,
թաքնվիր իմ մեջ,
եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր
եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր
եւ ներշնչիր ինձ եւ արտաշնչիր,
խոր ներշնչիր ինձ, ա՜խ, արտաշնչիր,
ա՜խ, արտաշնչիր...
Ինչ հաճելի է քեզ ներընկալել, իմ սիրո մարզիչ, առույգ բարձընկեր,
չկա կանանցից ծնվածների մեջ լավը քեզանից...
Եվ երանի է իմ որովայնին, որ փշաքաղվեց լեզվիդ հպումից,
եւ երանի է իմ ստինքներին, որ ծառս են եղել լեզվիդ հպումից,
երանի է ինձ՝ տիրոջ աղախնիս, որ օրհնյալ եղա այսքան կանանց մեջ...

Մա՛մ, մի բարկանա,
տես, ինչ առողջ եմ,
տես, ոնց եմ կոփվել սիրո մարզանքում,
տես, սիրտս ուրախ, լեզուս ցնծուն է,
եւ իմ մարմինը հույսով է ապրում,
քանզի իմ անձը սիրո վայրում է...
Ով տեսնելու աչք ունի, թող նայի,
ինչ թովիչ նկար-
զույգ զոդ մարմինը՝ սավանին սփյուռ՝
հյուսված ծաղկեփունջ, ամեհի շուշան,
ոստրե բացուխուփ, տարուբեր ճոճան...
Ճոճիր մակույկս, իմ կայտառ քամի, զվարթ գործընկեր,
ճոճիր մակույկս, ընտիր թիավար, խելառ ծովահեն,
ճոճիր ինձ, մինչեւ իսպառ սպառվեմ,
մինչեւ վերջանամ ինքս ինձանից,
մինչեւ ինձանից ինքս դադարեմ,
ճոճիր ինձ այնքան, մինչեւ որ հասնեմ այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ-
ափ երանության...

Այդպես քայլ առ քայլ, այդպես բառ առ բառ,
դետալ առ դետալ, կանգառ առ կանգառ
ինձ քիփ ուղեկցիր իմ իսկ մարմընի լաբիրինթոսում
ու պաչիկ-պաչիկ, շարժում առ շարժում,
ու պաչիկ-պաչիկ, հնչյուն առ հնչյուն
ու պաչիկ-պաչիկ
ինձ տար անցկացրու իմ մարմնի շեմից,
ինձ տար հասցրու ուրախության տուն...
Ըհը, մի քայլ էլ, ըհը, մի շարժում և
Ճերմակ սավանին, ասես ճերմակ թուղթ,
երկու տող մարմնի շարահյուսությամբ գրված երկու խոսք՝

«Եվ կատարված է»։


LOVE
by Violet Grigoryan

translation by Shushan Avagyan


A.

This is the flesh, surrendered to love.
This is the blood, fervent in the veins.
Oh joy! I’m celebrating—
celebrating tonight this Sun-day of my body
and womanhood, saved for a noble guest,
that I’ve spread before my lover.
Be my guest, take it, savor everything,
I’ll be your hostess,
no one else but Khachik’s daughter,
kiss me and you won’t ever age,
kiss me and you won’t get sick,
kiss me and you will never die.
Surely, one can be cured in love’s bed,
the blind espies the throbbing of passion,
the dumb speaks in rhythms of the heart,
the limp gets up to walk the trails of flesh,
and the beauty awakens from her slumber
of death with a kiss.

Kiss me and I, too, won’t cease!

Look, the moth and rust have already consumed the hoards
of my treasures, my beautiful dresses, my sparkling gems, my smart books,
and the thief has broken in, gone with all my money,
but your kiss will never rust,
your kiss will break this wall of Chinese sadness.
With my mouth I will approach you
and wrap around you with my lips,
with my inspecting tongue I will hunt your body alone
and sweep away the contents of your honeycomb.

How delicious, how sensuous they are, the lips of my lover,
the tongue playing fervently on my teeth,
skillful, as if gliding over piano keys . . .


Should I, mother?
Should I submit to love’s secret promise,
should I touch with my burning fingertips,
should I tickle with my bristly tongue,
should I caress the sprouting stem
and be a guest in the camp of love?
This flesh was given to me for free,
and as a gift, I’ll give it away,
this flesh that I won with ease
in God’s game of chance.

Come, knock on the locked door
of my riches with your middle finger,
undress the tight layers of words,
enter my life with your naked heart
and throw your anchor in my bay.

I will splash you with my innate waters
and anoint you with my vulva’s myrrh,
for you are consecrated and I─your faith.


See the foxes, they all have their holes,
the birds of heaven have their own nests,
I am your hole and I am your nest,
come, dwell inside me, my love,
sweet is your burden, your weight is so light.
Rise to my bed as if to a lectern
and speak with the eloquent syllables of flesh,
in inflections of the body, words of flesh,
recite verses of love and conquests of passion.
Ask, and you will be given,
knock, and it will open,
and though the door is narrow, the path─not easy,
listen to the voice calling from the bed,
your path is already paved
and all your trails lead to me.
Go on, ride your mighty chariot, cum-
mand me with your delicate, leather-bound,
delicate, smooth, delicate whip,
tame the wild galloping of passion,
scorch my thighs with your mark
and wave your flag above me.

I am a wild river,
I am opulent vines,
I am fertile air,

enter my riverbed—hide inside,
inhale me, and exhale,
inhale me, and exhale,
inhale me, and exhale,
inhale me deeply, and oh exhale, exhale!
What pleasure it is to take you in, my trainer of love, my fervent mate,
none is equal to you of those born of women . . .

Blessed be my abdomen, that quivered from your tongue’s touch,
blessed be my breast, that curved from your tongue’s stroke,
blessed I am, my master’s servant, for being chosen of all women . . .

Don’t be cross, mother, look, how healthy I am,
look how robust I am from training in love,
how happy my heart is, my tongue so joyous,
and my flesh, living in hope,
for this Self is in the house of love . . .
Let them look at me, those who have eyes─
what a charming sight─
the conjoined bodies, spread on the sheets,
a woven bouquet, an agile lily, a knot
that tightens and loosens, a rocking swing . . .
Sway this raft, my buoyant wind, my joyful partner,
sway my raft, handsome captain, mad pirate,
sway me, until I cease,
until there is left nothing of me,
until I am no more,
sway me until I reach that place─NOTAPLACE,
the shores of bliss . . .

And so, step by step, word by word,
piece by piece, station by station,
guide me through my own labyrinths of flesh,
and kiss by kiss, move by move,
kiss by kiss, sound by sound,
take me past the gateway of my flesh,
take me to the house of joy . . .
One more step, yes, one more move,
and on the white sheets, as if on paper,
these words appear between two lines of flesh─

“It has happened.”


Բ.

Այս է մարմինը, որ հանձնված է... մահվան։
Այս է արյունը, որ կակազեց ու լռեց հավիտյան։
Ախ, ինչ տխուր տոն, ինչ ուրախ սուգ է,
եւ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ։
Մենք լաց ենք լինում,
որ հարսանիք է,
բայց փեսան, ավաղ, արդեն մեզ հետ չէ,
որ հարսանիք է,
հրավիրյալներն, ախ, արժանի չեն։
Եվ ծիծաղում ենք,
որ թեպետ մեռավ ցորենի հատիկն,
բայց բազում արդյունք պիտի ունենա։
Մեր հիվանդությունն իր վրա վերցրեց, մեր ցավը տարավ
այս Մարդու Որդին,
մեզ բուժեց մահից, եթե... Բայց ինքը
մարդու համբույրով մահվամբ վարակվեց։

Ա՜խ, հյուսնի որդի, Մարիամի տղա,
դու մարդու որսորդ էիր քեզ կարծում,
բայց, տես, որ մարդը քեզ որսաց մահով,
ախ, տես, որ մարդը քեզ որսաց մահով։
Եվ ահա ինքդ քեզնից վերջացար
ու դադարեցիր ինքդ քեզանից։
Եվ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ։

Գիտենք՝ ով սիրի երկնքի հորդ,
նա է քո մայրը, քույրն ու եղբայրը։
Եվ ահա մենք էլ մոր պես լալիս ենք, քրոջ պես ողբում
եւ եղբոր նման գլխահակ կանգնում։
Մերդ քոռանար՝ վիզդ դոշիդ ծուռ ընկած չտեսներ,
քուրդ չորանար՝ քեզ էդպես տանջված, զարկված չտեսներ,
եղբայրդ մեռներ՝ քեզ ծիծաղատեղ դառած չտեսներ...
Բայց մենք լալիս ենք նաեւ մեզ վրա,
մեր որդիների համար ենք լալիս ու աղաղակում,
հազա՜ր երանի չբեր կանանց ու այն արգանդներին, որ չծնեցին,
վա՜յ հղիներին, ստնտուներին,
ախ, հսկա լեռներ, ընկեք մեզ վրա,
կանաչ բլուրներ, շուտ ծածկեցեք մեզ,
թեպետ մենք քեզ պես քամին ու ծովը հնազանդեցրինք,
թեպետ ջրերի վրա քայլեցինք, կույրին բուժեցինք,
կաղին կանգնեցրինք,
թեպետեւ արդեն մեր պատկերով եւ մեր նմանությամբ
մարդ ենք պատճենում, շունչ փչում ռունգին,
բայց մեր սրտերը չեն ուրախանում,
մեր լեզուները չեն ցնծում, ավաղ,
եւ մեր մարմինը հույսով չի ապրում,
քանզի մեր անձը մահվան վայրում է,
եւ մենք զրկված ենք քո ներկայության ուրախությունից...

Մեռելների մեջ չենք փնտրում, չէ՛, քեզ՝ ամենաողջիդ,
բայց ո՜նց չտրտմենք ու լաց չլինենք այս մարմնի վրա,
որի մեջ ենք քեզ տեսել ու սիրել,
ո՜նց մխիթարվենք։
Վիրտուալ շուրթով, էհ, շատերն են մեզ հպվում, սփոփում,
բայց քո իսկական սփոփանքը չէ,
վիրտուալ ձեռքով, էհ, շատերն են մեզ շոյում, կարեկցում,
բայց քո իսկական կարեկցանքը չէ,
ա՜խ, մի օր նորից գայիր մարմընով, յուրայինի պես
եւ ընկերական
եւ շոշափեիր եւ հավատայիր մեր մարմիններին
եւ շոշափեիր մեր վերքերը բաց
եւ համբուրեիր,որ ցավը անցներ...
Էլ ո՜նց չտրտմենք ու լաց չլինենք այս մարմնի վրա,
որ դու էիր, դու՛, Ամենալավ Բան,
ախ, այս մազերը, որ մենք նարդոսի յուղով օծեցինք,
չորացած արյամբ կպել են իրար,
ախ, այս ձեռքերը, որ հաց ու ձուկը մեզ բաժանեցին
ու մեր ոտքերը լվացին խոնարհ,
մեխերով ծակված, խոցված են ահա,
եւ այս աչքերը, որ մխիթարում էին մեր սիրտը
եւ ուրախությամբ լցնում մեր հոգին,
պղտորված-սեւեռ նայում են դեպի այնտեղ՝
ՈՉ ՄԻ ՏԵՂ...

Մահվան կապանքով շղթայված ես դու այս բանտախցում,
որ դիակ է սառ-
եռօրյա կանգառ...
Բայց շուտով կելնես ճաղերի միջից կողոսկրներիդ,
շուտով կազատվես,
մինչդեռ մենք այստեղ դատապարտված ենք մեր մարմիններին,
մեր մարմինների մեջ ենք ավարտվում։
Թեպետեւ մահը ամենաէժան մեր խաղալիքն է՝
տասդրամանոց սայր, մետրուկես պարան,
թեպետեւ մահը մենք սառեցրել ենք,
կյանքի պահածոն դրել սառնարան,
թեպետ ազատ ենք մահը ընտրելու,
բայց անժամկետ է մեր բանտարկությունն այս մարմնախցում,
որի ներքնակը ճիճուներն են գարշ,
որի վերմակը որդերն են փքուն։

Եվ մոտենում է երբ սայրն այդ էժան,
մենք կակազում ենք, մենք սփրթնում ենք, մենք սնկրտում ենք,
եւ մեր սրտերն են ճմլվում մեր մեջ,
եւ մեր մտքերն են շփոթվում մեր մեջ,
եւ մեր աղիքն է գալարվում մեր մեջ,
եւ մեր լեզուն է չորանում մեր մեջ,
եւ մենք վազում ենք մեր Սենյակները, դռները փակում,
թաքնվում մեր մեջ...
Նրա առաջ մենք բոբիկ ենք ու մերկ,
քամակներս բաց ու վիզներս ծուռ։
Նա կծիկի պես մեզ կծկելու է, կծիկ շինելու
եւ գնդակի պես շպրտելու է այնտեղ՝ ՈՉ ՄԻ ՏԵՂ...

Բայց դու քայլ առ քայլ, բայց դու բառ առ բառ,
դետալ առ դետալ, կանգառ առ կանգառ
գնացիր դեպի մահդ անծպտուն,
այդ նախաշեմը անցար ու մտար
սիրելի հոր տուն։

Ամենալա՛վ Բան,
մոր պես մեզ շոյիր, քրոջ պես հույս տուր
եւ եղբոր նման մեր ձեռքը բռնիր
ու տոտիկ-տոտիկ, շարժում առ շարժում
ու տոտիկ-տոտիկ, հնչյուն առ հնչյուն
ու տոտիկ-տոտիկ
մեզ դուրս հանիր շուտ մութ ՈՉ ՄԻ ՏԵՂից,
մեզ տար անցկացրու այդ նախաշեմից,
մեզ տար հասցրու մեր պապայի տուն...
Ըհը, մի քայլ էլ, ըհը, մի շարժում -
վերջին կում օդն է վերջին հրումով
շուրթերի ճեղքից ինքն իրեն նետում
հավերժի ափսեն՝

«Եվ կատարված է»։




B.


This is flesh that surrendered to death.
This is blood that stuttered once, then was silenced forever.
Oh what tragic celebration, what joyful grieving,
and inside our hearts are warping.
We weep, for it’s a wedding,
but the groom, alas, is not with us,
for it’s a wedding,
but the guests are, oh, not worthy.
And we laugh,
for even though the seedling perished,
it will be fecund.
He took our ailments, he took our pain,
this Son of Man,
he cured us from death. But with man’s kiss
he was infected with death.


You thought you were hunter of men,
You—a carpenter’s boy, son of Mary,
but behold how men caught you with death,
oh behold how men caught you with death.
And here you are ceasing from yourself,
and here you are no more.
And inside our hearts are warping.

We know, those who love your heavenly father,
are like a mother, sister or brother to you.
And we, too, are weeping like a mother, grieving like a sister,
standing alone, lost like a brother.
Your mother should’ve gone blind,
not to have seen your head drop on your chest,
your sister should’ve gone dry,
not to have seen you so tortured, so beaten,
your brother should’ve died,
not to have seen you made a laughing stock . . .
But we are also weeping for our own fate,
for our sons we weep and wail,
blessed are those who are barren,
woe to those who are pregnant and feeding,
oh glorious mountains, fall on us now,
green hills, cover us soon,
and though we tamed the wind and sea,
though we treaded on waters, cured the blind,
made the limp walk,
and though now we clone man in our own image,
giving him breath, our hearts are not happy,
our tongues, alas, are not joyous,
and our flesh does not live in hope,
for we are in the house of death,
denied of the joy of your presence . . .

We refuse to seek you among the dead, not you—still living,
but how can we not grieve and weep over this flesh,
in which we have known you, in which we have loved you,
tell us how to find solace.
Many others touch us with their virtual lips to console,
but nothing compares to your consolation,
many others caress us with their virtual hands in compassion,
but nothing compares to your compassion,
oh return to us in flesh one day, as one of us, as friend,
touch us and accept our flesh,
touch our open wounds
and kiss us, to cure the pain . . .
How can we not grieve, how can we not weep for this flesh,
for you were, you were the Best Thing,
oh these tresses that we sprinkled with holy water
are now stiff with coagulated blood,
oh these hands that gave us bread and fish
and washed our feet humbly
are now nailed and covered in wounds,
these eyes that gave solace to our hearts
and joy to our souls
are now murky-dilated glaring into that place—NOTAPLACE . . .

In this dungeon you are bound with chains of death,
in this cold body, this three-day station . . .

But you’ll rise soon from the cages of your ribs,
you’ll be freed soon,
while we here are confined to our flesh,
we cease in this flesh—it’s where we end.
And though death is our cheapest game,
a blade worth a dime, a meter and half long rope,
though we’ve halted death,
and put our life preserve in the freezer,
though we’re free to choose death—
our prison is timeless in this body cell,
with a bed of swarming maggots,
with a blanket of bloated worms.

And when that cheap blade draws near,
we begin to stutter, we grow pale, we sob,
our hearts warp inside of us,
and our thoughts get lost,
our intestines twist and turn,
and our tongues stiffen in our mouths,
and we run to our Rooms, close the doors,
and hide inside of ourselves . . .

We are barefooted and naked in front of it,
our asses are uncovered and our necks are bent.
Like yarn, it will roll us into a bundle,
and cast us like a ball into that place─NOTAPLACE . . .

But you, step by step, word by word,
piece by piece, station by station,
faced your own death without complaint,
passed through that gateway and entered
your beloved father’s house.

Best Thing,
caress us like a mother, like a sister give us hope,
and hold our hand as a brother,
step by step, and move by move,
step by step, and sound by sound,
bring us out from this dark NOTAPLACE,
take us through that gateway,
take us to our father’s house . . .
One more step, yes, one more move,
the last gulp of breath pushes itself out
through the crack of lips onto the urn of eternity─

“It has happened.”




Copyright Violet Grigoryan.
This poem has previously appeared in Bnagir literary journal, published in Armenia.

Violet Grigoryan: Love (translation)

Love, by Violet Grigoryan

Translated by Margarit Tadevosyan Ordukhanyan

Here is the body surrendered to love,
here is the blood running through brazen
veins,
rejoice, it’s a holiday!
Tonight is a celebration, my body’s Sunday
I have spread my womanhood, saved for a
precious guest, for my lover.
Go ahead, take it, enjoy it already.
see, my darling, how my father’s daughter
treats you.
Kiss me and…
you’ll never grow old,
kiss me and…
you’ll never get sick,
kiss me and…
you’ll never die.
The love-bed cures everything, doesn’t it?
It makes the blind see the writhing of passion,
it makes the mute speak with the drum of his
heart,
the lame rises and walks the valleys of the
body,
and a kiss will awaken the beauty from her
sleep.
Kiss me and…
I’ll never die.
See how the moths and rust have gnawed at
the piles of my hidden treasures,
my lovely clothes, my sparkling jewellery, my
erudite books.
And the thieves have gotten in through the
wall and stolen my money.
But your kiss will never get rusty,
your kiss will break through the Chinese wall
of my anguish.
I’ll bring my mouth close to yours,
I’ll cover you with my lips,
And my inquisitive tongue will search your
entire body
to seek, find, and savor the beehive honey.
Oh, how luscious and sensual are the lips of
my love!
The tongue, with a mind of its own, plays a
tune on my teeth
adroitly, like on a piano’s white keys.
Mother, what should I do?
Should I surrender to love’s only innate promise?
Should I fondle it with my warm fingertips?
Should I tickle it with the moist roughness of
my tongue?
Should I stroke and caress the rigid stalk
and accept it into my love camp?
I got it for free and give it for free, this body of
mine
that fell to my lot, that I won
in an earthly lottery.
Unlock my property with your middle finger,
strip the words of their weightless clothes,
enter my boat with a naked heart, and
drop your anchor in the bay of my body…
I will rinse you with my inner waters
And bless you with the chrism of my hot
womb,
I’ve already baptized you into my following.
The foxes always have burrows,
all the birds of the sky – their nests,
my body and I are your burrow and nest
come live inside me, my love,
your body weighs light and sweet on me.
Climb on my bed, and, as if from a lectern,
orate with body syllables,
body conjugations,
body words,
body language,
recite the saga of love and passion’s campaigns,
ask, and you will receive
knock, and it will open;
the door may be narrow, the road may be hard
but, lo, the voice calls from the bed,
I’ve prepared this road for you
and smoothed out the paths…
So, drive your muscle-made carriage, govern
me,
with a thin, leathern, thin, fine, thin strap
guide the untamed course of our passion,
brand my hips with your stamp,
plant your flag in me.
I am a wild river,
I am a tight cluster,
I am fragile air
Enter my stream
hide there inside me,
and inhale and exhale me,
and inhale and exhale me,
and inhale and exhale me,
and deeply inhale me, ah, now exhale,
ah, exhale…
How sweet it is to take you inside me, my love
coach, my brazen pillow-mate,
nobody better has ever been born of a woman…
Blessed is my belly that has shivered from the
touch of your tongue,
blessed are my nipples that have hardened
from the touch of your tongue,
blessed am I, the servant of the Lord, for I was
blessed among women…
Mom, don’t be angry,
see how healthy I am,
see how fit I’ve become from the training of
love,
see, happy is my heart and jubilant my tongue,
my body lives with hope,
for I now dwell in the valley of love.
Whoever has eyes, let them see
this enchanting picture —
two intertwined bodies, prostrate on a sheet,
a woven bouquet, a lily in bloom,
an opening seashell, a sea-saw in swing.
Merry wind, my happy companion, rock my
boat,
my fearless sailor, my reckless adventurer,
rock my boat,
rock me, until I expire entirely,
until I finally run out on my own,
until I stop on my own,
rock me until I reach there — the NO PLACE
Oh, what ecstasy!
Guide me through the labyrinths of my body
like this, step by step, word by word,
detail by detail, pause by pause,
kisses and kisses, movement by movement,
kisses and kisses, sound by sound,
and kisses and kisses.
Take me and lead me over the threshold of my
body
take me to the house of rapture…
Like this, one more step, like this, one more
movement,
on a snow-white sheet, like snow-white paper,
the lines of two bodies spelling three words
“And it’s done!”
****
Here is the body surrendered to death.
Here is the blood that has faltered and stopped
forever.
Oh, what a desolate feast, what festive mourning,
and our hearts are aching inside us.
We cry,
because this is a wedding,
but the bridegroom is no longer with us
because this is a wedding,
but the guests are unworthy.
and we laugh,
for although the kernel has died,
it will grow millions of sprouts.
He took on our illnesses, drove away our
pains,
this Son of Man,
he raised us from the dead, ... but
he caught death through a human kiss.
Oh, carpenter’s child, oh, Mary’s son,
you thought yourself a catcher of humans,
but see how the humans have ensnared you in
death.
Oh, see how the humans have ensnared you in
death!
Until you ran yourself out,
Until you stopped yourself,
And now our hearts are burning within us.
We know that whoever does the will of your
heavenly father
is your brother and sister and mother.
And we weep here like mothers, mourn you
like sisters,
we bow our heads to our sorrows, like brothers.
woe is your mother, for she saw your head
hanging low on your chest,
woe is your sister, for she saw you tortured
and beaten,
woe is your brother, for he saw you mocked.
But we also mourn for ourselves.
We mourn and wail for our sons:
blessed are the barren mothers and wombs
that have never conceived,
woe to those pregnant and nursing.
smash us, tall cliffs,
green hills, cover us,
although, like you, we’ve tamed the wild winds
and high seas,
although, like you, we’ve walked on water,
cured the blind, made
the lame
walk,
and although we create human beings in our
image, in our likeness,
we give them the breath of life
our hearts still don’t rejoice,
our tongues don’t exult,
our bodies don’t fill with hope,
because we dwell in the valley of death,
and we are deprived of the joy of your presence…
No, we don’t look for you, the most living,
among the dead,
but how can we not mourn you and shed tears
over the body
in which we have seen you and loved you?
How can we comfort ourselves?
Many have touched and soothed us with a
virtual kiss,
but it is not the same as the comfort you offered;
Many have caressed and pitied us with a virtual
hand,
but it is not the same as the sympathy you gave
us.
Oh, if you could only return in flesh, as our
relative
and as our friend,
to touch and trust our bodies,
to touch our open wounds,
and kiss away the pain…
So how can we not mourn you and shed tears
over your body?
For you were the Savior!
oh, this head that was once anointed with the
ointment of nard
is now caked with dried blood,
these hands that once fed us fish and bread
and humbly washed our feet,
are pierced with nails,
And those eyes that once brought comfort to
our hearts and filled our souls with joy,
Are looking, blank, out there —
into the NO
PLACE…
The shackles of death have chained you to the
prison
of your cold body —
for a three-day repose…
But soon you’ll rise up out of your ribcage,
you’ll break free,
while we remain here, condemned to our bodies,
to end with our bodies.
Though death may be our cheapest toy —
a two-penny blade, a seven-foot rope,
though we have temporarily frozen death,
stored the preserve of life in the fridge,
though we’re free to choose death,
we remain imprisoned forever within
the prisons of our bodies,
with loathsome worms as our mattress
and plump vermin as our blanket.
And when we see the cheap blade approaching,
we stammer, we pale, we shiver,
and inside us, our hearts sink,
and inside us, our thoughts get blurry
and inside us, our stomachs turn,
and inside us, our mouths go dry.
We run to our room, lock the doors,
hide inside
ourselves…
Before the blade we are barefoot and naked,
our asses are bare and
our necks
are bowed.
It’ll knot us into a knot, make a knot of us,
and toss us, like balls, over there — the NO
PLACE…
But you — step by step, but you — word by
word,
detail by detail, pause by pause,
unflinchingly walked towards death,
stepped over the threshold and entered
the kingdom of your beloved father.
Our Savior!
Caress us like a mother, give us hope like a
sister,
and lead us by our hand, like a brother,
step-step, movement by movement,
step-step, sound by sound,
step-step,
quickly, pull us out of the dark NO PLACE,
take us over that threshold,
get us to our father’s safe haven…
Like this, one more step, like this, one more
movement.
The last breath of air in the last spasm
throws itself through the lips into the eternal
embrace:
“And it’s done!”

This translation has appeared in Emily Artinian’s artist’s book, “From Ararat to Angeltown”, 2005, offset lithography, edition of 250 copies.

This bilingual English/Armenian book contains newly translated works by six contemporary Armenian authors, all members of the avant garde literary group Bnagir, based in Yerevan, Armenia.

Introducing Violet Grigoryan/Վիոլետ Գրիգորյան

It is my distinct pleasure to introduce Violet Grigoyan to the pages of APP.



կենսագրություն

Ծնվել է Պարսկաստան, Թեհրան 1962թ.:
13 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվում է Հայաստան: Ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Թղթակցել է հայկական մամուլին, "Կենտրոն" հերուստատեսությունում վարել է հեղինակային "Ինքնագիր" հաղորդումը, համախմբագրությամբ հրատարակել է "Բնագիր" գրական հանդեսը: Հիմնադիրն ու խմբագիրն է "Ինքնագիր" գրական հանդեսի: Խմբագիրն է նաեւ Հայաստանի հելսինկյան կոմիտեի "Դիտորդ" իրավապաշտպան երկամսյա պարբերականի:

Բանաստեղծությունների գրքերը`
"Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում", 1991, Երեւան, "Նաիրի" հրատարակչություն, 1998, Լոս-Անջելոս
"Քաղաքը", 1998, Լոս-Անջելոս
"Այս ինչ դժվար ձմեռ է", 2000, հայերեն -ֆրանսերեն, Ֆրանսիա, ԴԻ
"Սեր", 2003, հայերեն-անգլերեն, Երեւան
"Սեր", 2006, հայերեն-ֆրանսերեն, Երեւան