Լիլիթ։ Եկաւ չտեսանք
Օրը իր մութ
Գիշերազգեստ է հագնում,
Թակարդներ է դնում՝
Լուսաբացը որսալու,
Ծանրաբեռնուած են մայթերը,
Ոտնահետքերից
Չեն շնչում...
Այնտեղ, փողոցի
Անկիւնում կուչ եկած մարդը
Մի ժամանակ
Մեր հայրն էր,
Յետոյ դարձաւ որդին,
Որպէս հոգի
Քայլեց մեր մէջ...
Այժմ հող չկայ
Նրա ոտքերի տակ,
Որպէս աւելորդ բեռ՝
Նրան դուրս են հանել տանից...
Նա վեր կացաւ սառը մայթից,
Վերարկուի օձիգը
Քաշեց ծոծրակին,
Եւ հեռացաւ երկրից՝
Իր եկած ճանապարհով...
Լիլիթ