Friday, March 28, 2008

Լիլիթ։ Յետգրութիւն

Ժամանակը եւ տարածութիւնը
Մարդու ստուերի ներկայութեան
Ուրուագծերն են...
Գրիչդ մեր ծանօթութեան
Ողջ ընթացքում
Գրում է անհասկանալի
Մի պատմութիւն
Հեռաւորութեան մասին,
Իսկ գլխացաւս
Սպառնում է այրել բնակարանդ՝
Թողնելով երկու տող
Յետգրութիւն.
- Նա կողոպտեց աշխարհը,
Որն իմ տունն էր...

Լիլիթ

No comments: