Սոնիա Թաշչյան։ ԷՋԱՆԻՇ
“Եկու~ր, իմ պատանի երազ...”
Գիտե՜մ, որ Երևանում ես...
Ամբողջ քաղաքը շնչում է քեզնով...
Ու ես փնտռում եմ քեզ անձրևից մշուշվող`
մարդկանց եռուզեռում:
Քո ուրվագիծը թացանում է ամեն խաչմերուկում:
Տարիներ անց,
Նորից պիտի տեսնեմ քեզ
Եւ անհանգիստ մանուկ հոգիս`
Խճճվել է սիրահարված...
Գիտե~մ, որ փախչելու ես ինձանից,
Ինչպես ամբողջ կյանքումդ խուսափել ես ինձանից.
Բայց ես սիրում եմ նաև քո հրաժարումը`
ինձանից...:
Մինչդեռ ես, Սէ՜ր իմ առաջին,
Քեզ փնտռել եմ ակընկոր`
Յուրաքանչյուր իմ նոր սիրո մեջ.
(Նույնիսկ խոստովանեմ փակագծյալ,
որ քո սերը վերսկսվել է յուրաքանչյուր նոր
տղամարդու մեջ.
այն շարունակվել է անընդհատ պտըտվող
զսպանակի նման.
իմ սէրը, իր բոլոր ծալքերով` նույնանում է քեզ հետ:
Ի՜նչ
փույթ, որ անգիտանում ես այն, կամ փորձում մերժել ու փախչել ինձանից...)
Մինչդեռ ես, շարունակում եմ փնտռել
Իմ քերթվածը` քո գրքում.
Չէ՞ որ այն նույն գրքում իմ լուսանկարը էջանիշն
է եղել քո կյանքի...
Գուցէ փնտռեմ և քեզ գտնեմ իմ անցյալու՞մ,
Անցյալ կյանքում` որի էջերը մեկ առ մեկ
ուրվագծվում են
Կնճիռներիդ ակոսներում...
Ի՞նչ մնաց ինձ այս կյանքից...
Սպասումներով հագեցած կարօտներ...
Անհասանելի սերէր...
Միայնություն...
Անթաքույց թախիծ...
Քողարկված ակնկալիքներ...
Չհասցեագրված ապրումներ...
Տարտամ զգայնություններ....
Չկամեցված ժամադրություններ...
..............................................................................
Եւ այս բոլորի վրա օրհնանքի նման թափառող խենթ սէրս,
Որ թևածում և անցնում կիլոմետրեր` ասուպի նման,
Սպառվելու քո գրկում` հեշտանքի հաճույքի
նման...:
No comments:
Post a Comment