Սոնիա Թաշչյան։ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉԼԱՑԵԼ
Ինչքան էլ սիրեմ քեզ,
Եւ քեզ սիրելով`
Սիրեմ և նույնիսկ ընդունեմ մերժումը քո,
Ինչքան էլ քեզ սիրելուց
Ցանկանամ սկիզբ`
Նորի հետ հանդիպում,
Որովհետև չկան կամայականություններ
Այլ օրինաչափության կամքեր,
Եւ ի վերջո,կա այն բացարձակը՝ սերը:
Ի~նչ փույթ,որ չես սիրում ինձ, (չեմ անհանգստանում).
Քո նոր սերը չի խանգարի իմ սիրելուն, (չեմ խանդում).
Կամ չի նպաստի քո չսիրելուն (տխրում եմ):
Պարզապես մեզանից մեկը ուրախ կսիրի,մյուսը՝ տխուր:
Միևնույն է.
Գիտակցելով հանդերձ այս բոլորին,
Ընդունելով հանդերձ իմ իրականությունը,
Այն պահին երբ պատահաբար,
Կհանդիպեմ քեզ նրա հետ,
Չեմ կարող չցավել և
... Չլացել: 2009
No comments:
Post a Comment