Wednesday, January 06, 2010

Սոնիա Թաշչյան։ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ

Քուլիսների հետևում,
Հեռվից – հեռու կարոտում եմ քեզ,
Կարոտում եմ քեզ որպես անծանոթի,
Որպես քո տեսակի
Եւ իմ կորցրածի:

Չկայացած հանդիպումը մեր
Բանաստեղծություններս խեղդեց
Եւ մոռացնել տվեց քո էջը:

Ինչո՞ւ են պատահականությունները խանգարում հոգիների մերձեցման.
Արդյո՞ք մարդկանց չար մտքերն ու ցանկությունները փոխում են ընթացքը միջավայրի և
վիժեցնում հազարավոր անմեղունակ րոպեներ...
Արդյո՞ք մթնոլորտի էներգիաները տարուբերում են մեզանից յուրաքանչյուրին
և մեզ սխալ ուղիներով տանում...
Արդյո՞ք չեմ կարող փրկել իմ երազը կործանումից...
Արդյո՞ք ես զոհն եմ իմ բարության թէ չարության...

Ո՜չ , չհավատաս որ կան պատահականություններ,
Այլև օրինաչափություն.
(Չի կարելի հոգնակիով ասել ՝ օրինաչափություն-ներ,որովհետև կա միասնական մի
օրինաչափություն միայն և մենք բջիջն ենք այդ ամբողջության.մեզանից
յուրաքանչյուրով է պայմանավորված ամբողջի միասնակամությունը):
Այն ինչ չի ստացվում,
Նախատեսված չէ այդպես կատարվելու,
Ուրեմն չի՜ լինելու:

Ինչո՞ւ հուսալ,
Ապա հուսալքվել:
2009

No comments: