Friday, February 14, 2014

Սոնիա Թաշճեան։ Ձիւն



Յուշիկ, բայց տիրական,
Անյետաձգելի ու անկանխատեսելի,
Իջի'ր օրերիս միապաղաղութեան վրայ
Ու մաքրի'ր ինձ, Ձիւն:

Մաքրի'ր ինձ պարուրող խաւարից,
Սրբի'ր ու ջնջի'ր կեղծն ու սուտը,
Եւ եղիցի~ լույս, Ձիւն:

Թո'ղ սառչեն ու  կորչեն
Վախերն իմ մանկութեան.
Թո'ղ հալչեն ու անէանան,
Յիշողութիւններս տխուր.
Թո' ղ իւրաքանչիւր փաթիլ
Ծնեն քո անաղարտութիւնը, Ձիւն :

Փափուկ ինչպէս սէրը,
Պուճուր, բայց յախուռն,
Սպիտակ հանց արև,
Անմնացորդ ու իրաւ,
Անչափելի հաւասար,
Ձիւն, յեղափոխի'ր ինձ:

Ջերմացրու' հոգիս քո բարութեամբ,
Վարակի'ր քո խաղաղութեամբ,
Հաղորդի'ր տիեզերականութիւնը քո
Ծիրից այս ու այն կողմ,
Դառնամ ինքս Ձիւն:

11-01-2014

No comments: