Sonia Tashjian ՍԵ՞Ր / Love
Click here to hear Love read by the author, Sonia Tashjian.
Չեմ գիտեր,
Հոգեպարար տարփանքն այդ և տարուբերող զգացումները
օվկիանի սե՞ր կկոչվին…
Շունչիդ խաղաղ ելևէջները հագեցած ծովու
Անդորրությունն է.
Կրնա՞ս ըսել ինծի, պտուկներու երգը ի՞նչ գույն ունի,
Կամ ի՞նչ համ ու բույր.
Արդեօ՞ք մանուշակի երանգները
Աչքերու ծիածանին մեջ կարելի է ներարկել.
Ծավի տարածքները խաղաղ ալիքներն են իմ հասունության.
Խաղալ պետք է կամային ցանկություններու հետ,
Այլապես,
Իրերամերժ մղումները ինչո՞վ բացատրել:
Վահաններու ամրության ապաստանած
Հնաոճ սիրախաղի փսփսուքներդ կլսեմ
Զերդ նետերի տարափ ...
(Տրովադացի Հելենի սանդալներու մեղրամոմե կապերը
հալեցան ավազի այրող տաքութենեն.
Հանդիպումը Հելենի և Շամիրամի օրհասական պիտի ըլլա,
Չէ՞ որ պարանի վրա միայն մեկ լարախաղաց կա,
Ինչպես հորիզոնի վրա մեկ արեգակ).
Թեժացած երկաթի բոցը կածխացնե
Սերերս բոլոր.
Սառնամանիքները կփշրվին
Երազներու փափկութենեն.
Մինչ ծաղրածուի արցունքը
Կհոսի փողոցի աղբամաններուն մեջ...
Copyright Sonia Tashjian 1992
No comments:
Post a Comment