ԾԱՂԿԱՆՈՅՇ ԾԱՏՈՒՐԵԱՆ: Օրհնեալ գիշեր
Ցնծա՛ հոգով, զի այս գիշեր
Արքայ ծնւեց քեզ արդա՛ր,
Եղի՛ր ցնծուն ու անվեհեր,
Ծնւեց քեզ մի անմե՛ղ գառ:
Երեք մոգեր աւետաբե՛ր
Աստղը տեսան այս գիշեր
Ու երկնային հրեշտակներ
Փա՛ռք երգեցին այս գիշեր:
Նւիրումի սուրբ սեղանի
Զո՛հը ծնւեց այս գիշեր,
Փրկարարը տիեզերքի
Փառքո՛վ ծնւեց այս գիշեր:
..........................................
Լինենք մե՛նք էլ Յիսուսի պէս
Սրտո՛վ մաքուր, անձնուրաց,
Վշտերն այլոց անենք մենք կէ՛ս,
Լինենք՝ գթո՛տ, սրտաբա՛ց:
Ծնւեց Նա, որ կարօտեալի
Ձե՛ռքը բռնի կարեվէր
Եւ աշխարհում այս մեղսալի
Սէ՛րը իշխի կենսաբեր:
This poem has appeared in Alik daily online. Click here to view the site.
No comments:
Post a Comment