Յովհաննէս Յովհաննիսեան: ՀԱՏԻԿ
Լոյսը բացւվում է, շուտ արտը գընամ,
Պատռեմ սուր խոփով ես կուրծքը հողի.
Իմ սիրո´ւն հատիկ, քեղ նորան պահ տամ
Մինչև օրերը ամռան արևի:
Թաղեմ քեզ հատի´կ, և դարդըս քեզ հետ,
Թէ Աստւած ուզեց, դու կանաչեցիր,
Թող դարդըս մեռնի գետնի տակ անհետ,
Դու ինձ մխիթար կրկին տուն դարձի´ր:
Եւ ջերմ աղօթքով տիրամօր առջև
Ես մոմ կը վառեմ, ես խունկ կը ծխեմ,
Որ քեզ պարգևէ մի առատ անձրև,
Որ քեզ միշտ սիրով նայէ խնդադէմ:
Բայց թէ այդ շնորհին մեղքերիս համար
Արժանի չըլինիմ, ծով կը դարձնեմ
Ես տաք քրտինքը ճակտիս արևառ,
Որ քեզ, իմ հատի´կ, ծարաւ չըթողնեմ:
Ծլի´ր, կանաչի´ր, ոսկէ սաւանով
Ծածկի´ր իմ արտը ողջ ալեծածան,
Նոր այն ժամանակ, անուշ շըրշյունով
Տո´ւր ջարդւած սրտիս մի քուն հանգստեան:
Յովհաննէս Յովհաննիսեան
Hovhannes Hovhannisyan, 1864-1929
No comments:
Post a Comment