Friday, January 19, 2007

Harout Vartanian/Յարվարդ: ԲԱՑԱՌԱԿԱՆ

Բոլորս անհամբեր
ակամայ կեցած էինք Կարմիր Լոյսին

Շտապ Օգնութեան Օթօն եկաւ
կարմրասփիւռ կանչով
բոլորս քով քովի կամովին
նեղ ըրինք տեղ ընելու

Կեանքն էր անպայման
որ անցաւ արագ
ուա ուիիի՜


Անդին Մեռելաթաղի Օթօն դանդաղ
կ'առաջնորդէր թափօր մը կաղ
- դագա՜ղ -


4
3

Իջի՜ր գահէդ Կարմիր Լոյս
2
1
կամովին իջի՛ր ու դալարի՛ր

Արիւնն էր որ անցաւ


Լոյսը Կանաչ է - երթա՛ք բարի

Յարվարդ Հալէպ

Copyright 2005 Harout Vartanian

This poem has appeared in the March 2005 issue of Բագին/Pakin literary magazine, a monthly published in Beirut, Lebanon

No comments: