Արուսյակ Օհանյան: Ձայն Մասիսի այս կողմիցե
Սիրելի Լօլա,
Պետք է ձեզ տեղեկացնեմ, որ Ձեր ինտերնետային կայքն ինձ համար հայտնություն էր, և առիթն օգտագործելով ուզում եմ ասել, որ հունվարի 19–ի չարագույժ լուրն իմանալուց հետո գրել եմ նոր բանաստեղծություն, ցավս ու խորին ափսոսանքս արտահայտելով Հրանտ Դինքի ՝ հայ ազգի արդարության կոչնակի դաժան սպանության տխուր առիթով; Ձեր կայքից վերցնելով ,Ակոսե լրագրի խմբագրության հասցեն, բանաստեղծությունն արդեն ծրարել եմ և փոստով ուղարկել Թուրքիա՝ Ձայն Մասիսի այս կողմիցե վերնագրով։ Պարտավորված եմ զգում այն հանձնել նաև Ձեր դատին։
Ձայն Մասիսի այս կողմիցե կամ ,Իմ մորմոքը
Ամեն հայի հետ ես եմ մահանում,
Ամեն ծնվողով նորացած՝ հառնում,
Ու հայրենիքիս գորշ քարը առնում,
Հենում եմ լեռան սարսուռ լանջերին,
Լեռս լեռ մնա, մանուկս դառնա
Լեռնապահ ազգիս հիմնարար մարտիկ,
Ու հողին խառնած քրտինքը ազգիս,
Անիծում եմ այն արնակում ազգին,
Որն անկեղծ լեզուն փորձում է բանտել,
Եվ խուսափում է կծիկը քանդել
Երկու պատմության խաչմերուկներում,
Քանզի քանդողը մինչև գերեզման էլ չունի ներում…
Ամեն հայի հետ ես եմ մահանում,
Ամեն ծնվողով նորացած՝ հառնում,
Խոնարհվում հողիս հին, բաց վերքերին՝
Քար ու ջրերին, ձոր ու վիհերին,
Որպես մի սերունդ հայ ու հայոգի
Հաշվեհարդարս սրով չեմ լուծի,
Այլ մատենագիր, հզոր պատմությամբ,
Հարատևելու անխեղդ ցանկությամբ,
Ու մշտաբարբառ, հայ մկրտությամբ…
Ամեն հայի հետ ես եմ մահանում,
Ամեն ծնվողով նորացած՝ հառնում։
20. 1. 07թ Արուսյակ Օհանյան
No comments:
Post a Comment