Thursday, January 25, 2007

Introducing Arusyak Ohanyan/ Արուսյակ Օհանյան




Ծնվել եմ Երևան քաղաքում, 1975 թ–ին։ Միջնակարգ կրթութոյւնը սռացել եմ Մ. Շահինյանի անվան թիվ 170 միջն դպրոցում։

1992–97 թթ սովորել եմ Երևանի պետական տնտեսագիտական Ինստիտուտում՝ ֆինանսներ և վարկ մասնագիտությամբ։

Բուհն ավարտելուց հետո 1997թ–ից մինչ օրս աշխատում եմ Եվրասիա միջազգային համալսարանում, որպես «Եվրասիա» պարբերականի գլխավոր խմբագիր։

Ստեղծագործել սկսել եմ տաս տարեկանից։ Պատանեկան տարիներից հոդվածներով և բանաստեղծություններով հանդես եմ եկել «Պիոներ կանչ» շաբաթաթերթում, այնուհետև բուհական և հանրապետական թերթերում և ամսագրերում։ Իմ մի շարք բանաստեղծություններ լույս են տեսել «Գարուն», «Տնտեսագետ», «Նոր Ժամանակ» ամսագրերում, «Գրական թերթ» շաբաթաթերթում և այլն։

2005թ–ին մասնակցել եմ մշակույթի նախարարության կողմից նախաձեռնած «Հայաստանն իմ Հայրենիքն է» շարադրության ամենամյա մրցույթին և ստացել պատվոգիր։

Դպրոցական և բուհական բազմաբնույթ միջոցառումների սցենարների հեղինակ եմ։

2003թ–ին «Երազիս Թևերով» ժողովածուի ծնունդն ինձ համար անակնկալ էր։ Տարիներ շարունակ ստեղծագործելով և իմ խոհերը թղթին վստահելով չէի կարծում, որ երբևէ կներկայանամ հանրությանը մի ամփոփ գրքուկով։ «Երազիս թևերով» ժողովածուի շնորհանդեսին ներկա էին հայ մեծանուն բանաստեղծներ, արձակագիրներ և հրապարակախոսներ ՝ Հրաչյա Մաթևոսյան, Հովհաննես Գրգորյան, Իգնատ Մամյան, Ռուզաննա Ասատրյան և այլն, որոնց կարծիքն իմ գրքույկի մասին դրական էր։

Այժմ էլ առանց վերջակետելու շարունակում եմ իմ բնատուր գործունեությունը և աշխատում եմ երկրորդ ժողովածուս ևս մոտ ապագայում հանձնել հայ ազգի դատին։

Ms. Ohanyan's poetry collection is available at
Narek.com

1 comment:

Shushan said...

Սիրելի Արուսյակ,
որքա~ն հայկական է ցավն ու վրեժը...

Հաշվեհարդարս սրով չեմ լուծի,
Այլ մատենագիր, հզոր պատմությամբ,
Հարատևելու անխեղդ ցանկությամբ...

Եթե ունենք էսպիսի բանաստեղծություններ ու ստեղծագործողներ, ուրեմն միասին ենք ու հաստատ մեր որոշման մեջ, հետևաբար և հաղթող ենք:
Ողջունում եմ, կեցցե~ք...

Վառ հույզերով,
Շուշան