Saturday, December 16, 2006

Sonia Tashjian: ԵՐԱՆԻ

Click here to hear ԵՐԱՆԻ read by the author, Sonia Tashjian.

Նորից պատանու անմեղ սարսուռով զգում եմ քեզ իմ հոգուս ու մարմնիս
ծալքերում:
Ինչքա~ն կաշկանդված է գրիչս` բանաստեղծելու քո հայացքի ներքո:
Ջրվեժի անձրևող կաթիլները նորաբույր կարոտով են հեկեկում`
մոտեցող երջանկության հեռանկարով արբած,
Թռչում է սիրտս սիրատենչ ոստումներով և փորձում պեղել անիմանալին .
Ի վերջո , հավատա՜լ , թե ուր որ է կգաս և կթակես միայնությանս դուռը ...

Երանի~ թե չերկարեր գիշերը...
Երանի~ թե պատկերացումներիս մոտիվներով սկսեր սիրավեպը...
Երանի~ թե լինեիր այնպես , որ չհավատայի ես իմ բախտին...
Երանի~ թե լինեիր վերջինը ...
Երանի~ թե կարողանայի ժամացույցի սլաքների հետ
ժամանակը առաջ կամ հետ շարժել...
Երանի~ թե......
........


Մինչ գիշերը քայլում է հուսահատված
Քո չկամեցած ժամադրության պատրանքից:


Copyright Sonia Tashjian 2002

1 comment:

Anonymous said...

Մեծ բավականությամբ ընթերցեցի և լսեցի: Շնորհակալ եմ:
Շուշան