Sunday, December 24, 2006

Hovhannes Tumanyan: First Snow/ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ

- Վա՜յ, մայրի՜կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի...
էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեո:
- Չէ՜, իմ անուշի՜կ,
Թիթեռներ չեն Էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։


ՀՈՎՀԱՆՆեՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

1 comment:

Shushan said...

Շատ մեծ բավականություն ստացա ու մանկության վառ հիշողություններս կրկին արթնացան: