Tuesday, December 05, 2006

ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ: ԷԶՐԱ ՓԱՈՒՆԴԻ ԾԱՌԸ

Օրն աճում է իմ մեջ,

լցվում է, հասունանում, ժամերը դանդաղ
տարալուծվում են իմ երակներում,
ալիքներն ափն են ծեծում,
նա մեծանում է, թափվում չորս կողմից,
նա իմ մեջ է, թեեւ
նրա ձայները գալիս են դրսից:
Ես նրան տալիս եմ իմ արյան կաթիլներից,
իմ շնչած օդից,
իմ ուժից, չարչարանքից, իմ լռությունից,
նա վերցնում է այն, ինչ ես եմ վերցնում,
ես նրան կյանք եմ տալիս,
նրա արմատները քանդում են կուրծքս

եւ հասնում մինչեւ հողը:

No comments: