Artsvi Bakhchinyan: ԱՆԿԱՊ ԵՐԱԶՆԵՐ ԲԱՋԱՆԱՂԱՅԻՆ ԹԵՄԱՅՈՎ
Click to hear the audio clip
ԱՆԿԱՊ ԵՐԱԶՆԵՐ ԲԱՋԱՆԱՂԱՅԻՆ ԹԵՄԱՅՈՎ read by the author, Artsvi Bakhchinyan.
Ավաղ,
ես չունեմ բաջանաղ:
Բայց ինչ լավ կլիներ, թե ունենայի
ալիքաձեւ մազերով եւ երկնագույն աչքերով մի բաջանաղ,
որը լիներ, ասենք, բալերոն, կամ իտալերենի թարգմանիչ,
եւ կամ, լավ, գոնե ֆագոտահար:
Միասին կգնայինք ձուկ բռնելու,
քռչի բազարից հազվագյուտ իրեր գտնելու,
փետրագնդակ (բաթմինդոն) խաղալու,
էրոտիկ շոուներ դիտելու,
եւ բարի օյինբազություններ կանեինք մեր ընդհանուր զոքանչի գլխին:
Բայց ավաղ,
ես չունեմ բաջանաղ:
Դրա համար երբեք չեմ գնում ձուկ բռնելու,
քռչի բազարում հազվագյուտ իրեր չեմ գտնում,
երբեք փետրագնդակ չեմ խաղում,
էրոտիկ շոուներ չեմ դիտում
եւ ոչ մի օյինբազություն չեմ անում զոքանչիս գլխին:
Որովհետեւ, ավաղ,
ես չունեմ բաջանաղ:
Հ.Գ. - Ու չեմ էլ կարող ունենալ:
copyright Artsvi Bakhchinyan. This poem has previously appeared in BNAGIR number 7, and is reproduced here by kind permission of the author.
No comments:
Post a Comment