Գայանե Ղազարյան/Gayane Ghazaryan: Գեղեցիկ հրաժեշտ տվողները երբեք չեն բաժանվում
Click to hear
Գեղեցիկ հրաժեշտ տվողները երբեք չեն բաժանվում read by Tamar Gasparyan-Chester.
Որքան ուզեցինք
Իրար գեղեցիկ հրաժեշտ ասել,
Այնքան ուշացավ բաժանումը մեր:
Մեռած մեղքերին հարություն տվինք,
Որ արդարանանք ու արդարացնենք
Մեր խաղը տգեղ:
Զուր ես մեղադրում.
Մեր պատմության մեջ ինչ որ բան պարզ չէր՝
Չէի ճաշակի խայծն աղետաբեր:
Արգելված պտուղն ուտելուց հետո
Ուզեցինք նորից դրախտում լինել:
Հաճույքից հոգնած՝
Ադամի նման ննջում էիր դու՝
Թողած ինձ դատին մարդկանց և Աստծո:
Հիմա հստակ է՝
Գեղեցիկ ավարտ չէր կարող լինել.
Մենք դեռ դրախտում՝
Վաստակել էինք բաժանումը մեր:
Գայանէ Ղազարյան
1 comment:
Suren Ohanyan wrote:
Ձեր բանաստեղծությունն անչափ հուզական էր: Այն կնոջ բնորոշում է էմոցիոնալ հատկանիշների ինքնատիպ ու անկեղծ ամբողջականությամբ:
Post a Comment