Tuesday, February 06, 2007

Harout Vartanian/Յարվարդ: ԱՆՈՒՆ ՄԱԿԱՆՈՒՆ

Բոլոր ծաղիկներն անուն ունին
ընտանեկան ծառերն ալ
մականունը մէկ է – Հող

բոլոր անասուններն անուն ունին
ֆինլանտուհի թէ սեւամորթ
մականունը մէկ է – Երկինք

սուտի պէս թէ իրաւ
սիրային ֆիլմերը համբաւ ունին
Բեմադրիչը մէկ է – Սիրտ

մահազդ թէ տապանաքար
հրաժեշտներն անուն ունին
մականունը մէկ է - Փոշի


Յարվարդ

Copyright Harout Vartanian
2006 - Հալէպ

No comments: