Monday, July 19, 2010

ՏԱԹԵՎԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ: [Երբ կարոտում ես՝ աչքերդ փակիր]

Երբ կարոտում ես՝ աչքերդ փակիր,
լսիր անձրեւի սեթեւանքը,
աղմուկների մեջ լռություն փնտրիր
եւ լռությունը լցրու բառերով:

Իսկ երբ կարոտից հանկարծ խենթանաս,
փարձիր անձրեւը լցնել աղմուկով
եւ քայլիր
մինչեւ արեւը
փայլի:

No comments: