Friday, July 09, 2010

Սոնա Վան։ ՊԱՐ ԱՎԱԶԻ ՎՐԱ

Պտտվում եմ ավազի վրա

շրջանակներ գծում փեշիս ծայրով
մռռում եմ մաշկո՛վս ասես μերանս փակ
«երեկ Հռոմն էր զեխ …այսօր էլ ես»

կես-կատու կես-կին եմ ես այս պահին
վայելչանքս ձեւ չէ այլ նպատակ
պարս վարժանք չէ սին այլ ճանապարհ
որ տանում է ինձ վեր՝ օղակ-օղակ

ինչպես ջահել մահվամբ ոգեւորվող ացտեկ
ես կկռվեմ՝ նետիս ծայրին փետուր μազմաերանգ
հազար տարի հետո գուցե փլվեմ ներսից
(ես էլ Հռոմի պես)
բայց չեմ պարտվի երբեք… մարտադաշտում

վայելչանքս ձեւ չէ… կանչն է նախնիներիս
դեմքիս դաջված կատու... վրեժ... բնազդ...
ծածկագրեր են գետնի օղակները μոլոր
բերված հեռու-անցյալ կորած վայրից

շրջանակը չունի ոչ սկիզբ եւ ոչ վախճան
հավերժություն՝ կախված փեշիս ծայրից
ինձ հաղթելը հեշտ չէ… թե ոչ անկարելի
ես պատկանում եմ ցեղին… պարողների

No comments: