Saturday, July 17, 2010

ՌՈԲԵՐՏ ԵՍԱՅԱՆ: ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՆԵՐ

Ինձ առաջ է տանում հավատը:
Իմ երազների կեղեւից կաթում է արցունքը աստղի:
Խղճի անապատներում փոթորկվում են
հավատի հորիզոնները:

Երկինքները փետրավորվում են սյուներին հույսի:

Ես համբուրում եմ երակը հիշողության:
Եղեռնի ճիչերով նժարում եմ վայրկյանները:
Իմ ժամանակը կայծակի շեղբ է,
որ հողից հանում է կանչե՜րը երազի
եւ ճյուղավորում թեւերում Անհունի:
Ինձ առաջ է տանում հավատը: Ձայնս
միավորում է բեւեռները:
Ճանապարհից բխում է հայացքը պատմության,
ինչպես աղμյուր, որից ծարավի՜ շիթեր է
պոկում հասարակությունը: Ոտքերս ճեղքում են
ժայռերը անորոշության:
Մասիսի ձյուներում փայլփլող աչքերս
հավատի խորաննե՜ր են...
Ինձ առաջ է տանում հավատը:

No comments: