Narine Karamyan - new poems
We welcome back Narine Karamyan with her latest poems.
Ցավս բոլորի հետ փորձեցի կիսել,
Բայց կես չդարձավ:
Մտածում են, թե լուրջ չեմ, կանցնի:
Ասում եմ, ասում ու տեղ չի հասնում:
Հիմա եմ ուզում, որ տեսնեք-լսեք,
Հիմա, ոչ հետո:
Ինչու՞ չեք տեսնում, երբ կենդանի եմ:
Ինչու ՞ չեք լսում, երբ բառ եմ ասում:
Տեր Աստված, մի՞թե անպայման
Պետք է չլինել, որ նոր ուզենան
Քեզ կենդանացնել:
ՈՒզածդ մի բան չէ`
Թողեք, որ ապրեմ…
14/08/2006
***
Դաժան, դաժան, ինչքա~ն դաժան:
Լոկ ուղեղի դաժանություն:
Սիրտը ցավ գիտի, կճմլվի:
ՈՒղեղն է սառը – չափվածություն:
Դե էտ ուղեղին դու ո՞նց փոխանցես`
Տագնապներ հազար, անորոշություն,
Ներքին ձայնիդ վախն ու պայքարն
Ո՞նց հաղորդես, ո՞նց հասկացնես:
Նորից մտնում եմ լռություն…
14/08/2006
Copyright Narine Karamyan 2006
No comments:
Post a Comment