ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ։ՀՕՐՍ
Հա՛յր իմ, քեզ անվերջ խլել են ինձանից,
Մահն է քեզ խլել առաջին անգամ,
Հետո կրկնակի որբացրել են ինձ՝
Զրկելով ինձ քո անունի՛ց անգամ:
Խլել են ինձնից մահդ զգալու,
Մահդ սգալու պարտք ու իրավունք,
Ու ես բնազդով վանել եմ հեռու
Հայր չունենալու մորմոքը մանուկ:
Ու չի երկարել կյանքդ հետ մահու
Միակ զավակիդ արցունում աղի,
Չես ապրել իմ մեջ, որպես ցավ ու հուշ,
Դու ողջակիզված ցավով քո հողի:
Հայրենյաց սերս՝ քեզնից ժառանգած
Քո հիշատակը չի երկրպագել,
Ու ձիրքս, ձիրքս՝ քո հունդից եկած
Մի տողով անգամ քեզ չի ձոն երգել:
Մեզ անվերջ խլել խլել ե՛ն ինձանից,
Ես անվերջ զիջել, ա՛խ, զիջե՜լ են ինձնից,
Ուշ արցունքներով թախանձում եմ ես՝
Հա՛յր իմ, ների՜ր ինձ…
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
No comments:
Post a Comment