Wednesday, August 30, 2006

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ: ԻՆՔՆԱՀԵՌԱՑՈՒՄ

Կարօտում եմ.
Ինքս՝ իմ մէջ, ինձ հետ մնալ - կարօտում եմ:
Զարթնել՝ անհոգ,
Մանուկ օրուայ հետ մանկանալ - կարօտում եմ:
Դուրս գալ տնից ու անճանաչ գնա՜լ, գնա՜լ- կարօտում եմ:
Գտած մի նոր տողի համար
Աշխարհի՜ չափ ուրախանալ - կարօտում եմ:
Քո մի խօսքից առաւօտել,
Թաքուն բախտով ներսից հորդել,
Փխրել, տխրել ու կարօտել - կարօտում եմ:
Հազար տեսակ հոգս ու հարցում՝
Մէկը մէկից առաջ ընկած՝
Ինձ առել են իրենց տենդոտ հրմշտոցում,
Ինձ՝ ինձանից հեռացնո՜ւմ են, անջատո՜ւմ են.
Եվ զգում եմ մէկ էլ յանկարծ
Որ ինքս՝ ինձ կարօտո՜ւմ եմ…

No comments: