Էլենա ՄԱՍԵՀԵԱՆ։ [Առօրեան բութ հայեացքը…]
Առօրեան բութ հայեացքը
հառել է վրաս:
Մատներիցս ձանձրոյթ է կաթում:
Ձայնալարերիս միջով սլացող Ես-ը
պատէպատ զարկւելով
փշրւում
թափւում է նւաճող հոգուս:
Ինձ քո տէրը դարձրիր
երջանկացար
օտարացանք
ստրուկդ լինէի
երջանկանայի:
Մարտի 25, 2013
Լոս Անջելես
No comments:
Post a Comment