Monday, August 04, 2014

Վահագն Դավթյան: Դեմ դիմաց

Ես ամեն գիշեր գնում եմ այնտեղ
Կանգնում եմ այնտեղ ու ոգիանում...
Ու պետք չէ ինձ մոմ ու պետք չէ կանթեղ
Մի ուրիշ լույս եմ ես ինձ հետ տանում:

Տունս կքել է իր բախտին հլու,
Մանկության բույրն է օդում թրթռում...
Այնքան բան ունենք իրար ասելու
Եվ դրա համար լռում ենք, լռում:

Ահապնանում է լռությունն այդ մեծ,
Ժամանակն անգամ իր շունչն է պահել,
Գիտեմ, չի լսել նա այլ մի անեծք,
Որ այդքան լուռ է ու այդքան ահեղ...





ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ 1986

No comments: