Էլենա ՄԱՍԵՀԵԱՆ։ ՏՂԱՆ
l.
Փոքրիկ տղան կանգնած չորրորդ յարկի պատուհանին
թքում էր անցորդների վրայ
ու անմիջապէս թաքնւում
վարագոյրի յետեւում։
Փոքրիկ տղան կանգնած փողոցում
քար էր նետում
կոտրում հարեւանի լուսամուտը
ու թաքնւում պատի յետեւում։
2.
Փոքրիկ տղան, որ այլեւս փոքրիկ չէր՝
կանգնած էր ջարդւած լուսամուտի առջեւ
ու թքում էր այն փողոցի վրայ
ուր թաքցրել էր իր մանկութիւնը
μայց չէր թաքնւում։
Տղան որ այլեւս փոքրիկ չէր
նորոգում էր լուսամուտը
որ ջարդել էր հարեւանի փոքրիկ տղան
ու թաքնւել իր մանկութեան օրերում։
No comments:
Post a Comment