Wednesday, April 13, 2011

Գարմար։ Գայլի մուշտակ


Դուք քանդեցիք մեր դրախտը

Եվ քավարան սարքեցիք,

Եվ այրեցիք մեր մատյանը`

Ձեր մատյանը չգրեցիք։
Սպանեցիք տանտիրոջը`

Տուն ունեցաք վերջապես,

Եղաք և շատ և շատացող

Գայլի ոհմակ`բարբարոս ցեղ։
Թակարդ լարե՞մ, որսի գնա՞մ,

Ո՞նց ձեր ցեղին, պարտքը մեր տամ,

Անցնի անգամ հարյուր տարի,

Հազար տարի անգամ անցնի,

Չի մեղմանա ցավը վերքիս։
Դուք քանդեցիք մեր դրախտը

Եվ քավարան սարքեցիք,

Եղաք նաև հարմար գործիք,

Հարմար պահին` սուտ խամաճիկ,

Փափուկ բարձի` վարձու դերձակ,

Մինչև ե՞րբ եք ձեր այդ բարձով

Փակ պահելու ունկն աշխարհի։
Եվ պիտի գա՛ նոր ժամանակ

Արդարացի ու հատուցող,

Որսի պիտի գնան նրանք 

Ովքեր երեկ եղել են զոհ։

9/01/2011 թ.


No comments: