Thursday, April 07, 2011

Արամ Քէթէնճեան։ Արարատին


Երբ եմ կրկին մօտըդ գալու,
Քեզ տեսնելո՛ւ Արարատ,
Քո պատկերը խորհրդաւոր
Սիրերգելու լե՛ռ  հպարտ։

Կ′ուզեմ կառչիլ ժայռերուդ վեհ,
Ու ներշնչուիլ, զորանա՜լ.
Ծաղկաբոյրըդ  ըմբոշխնելով՝
Հրճուիլ, ցնծալ, վերանա՜լ...

Յաւերժական ձիւնէդ բիւրեղ
Թող բխի յոյսի աղբիւր,
Եւ ըմպելիք կախարդական
Ու զովացնէ սիրտն իմ հուր։

Երկնակարկառ  գագաթներըդ
Թող բաշխեն Մաս, Սրբութի՜ւն.
Իսկ հովերըդ փոթորկաշունչ՝
Վշտերուս անդորրութիւն...

Որպէս արծիւ հսկայական,
Քո թեւերով Սիս – Մասիս,
Եկո՛ւր, ինձ ա՛ռ ու գիրկըդ տար,
Անմահացո՛ւր իմ հոգիս...

2008


Նախապէս հրատարակուած է Հայաստանի Հայ Գրող ամսաթերթին մէջ։
                                    
                                                     

No comments: