Գարմար։ Մեր ճանապարհը
Մենք ընտրեցինք ճանապարհը
Թե ճանապարհն ընտրեց մեզ,
Ու գնում ենք` տուն կառուցող
Անշտապ քայլով շինարարի,
Եվ կոշիկի հիշողությամբ
Անգիր գիտենք, որտեղ է փոս,
Որտեղ ակոս։
Մեզ խաբելը շատ դժվար է,
Ինչպես մանկանն է դժվար խաբել.
Այն մանկանը, ով լավ գիտե,
Թե որտեղ կա քաղցրավենիք։
Մեր ճանապարհն այնքան նեղ է`
Հազիվ լինի աշխարհաչափ,
Բայց մենք գոհ ենք և եղածից
Դժգոհելը քանզի մեղք է։
Հավատացյալ չլինելով`
Բայց լինելով հավատավոր,
Շարունակենք մեր ընթացքը հավատալով,
Որ ոսոխը վախենում է միայն ուժից.
Մեր տաք զենքից, մեր սուր աչքից` հեռահար,
Իսկ աղոթքը հասկանում է միայն Աստված...
2010 թ.
No comments:
Post a Comment