Արա Վարդումյան: Գարուն
Աչքերիս մեջ հուրն արևի
Եվ սրտիս մեջ գարնան օրեր
Իջնում եմ ցած ես սարերից
Բերում եմ ձեզ գարնան հովեր:
Բերում եմ ես բուրմունք սնձի
Եվ մասրենու փշոտ համբույր,
Բերում եմ ես պաղ ջուր սարի
Եվ գարնանային մեղմ զեփյուռ:
Փարվեք ինձ թեկուզ հեռվից
Ես շունչն եմ մայր բնության,
Հառաչանքն եմ Արագածիս
Կակաչներն եմ Արարատյան:
Բացեք, բացեք դռները ձեր տան
Ծաղիկներ եմ ձեզ բերել՝
Վարդ, մանուշակ ու շուշան,
Գարունն ինձ հետ եմ բերել:
2011 թ.
No comments:
Post a Comment