Thursday, February 23, 2023

Տաթեւ Չախեան: ՀԵՏԱՀԱՅԱՑ

Դանդաղ էինք ապրում,
որովհետև խաղաղություն էր։
Կորածը վաղ թե ուշ գտնվում էր,
և այնքան ապահով տարածք էր կյանքը,
որ տնից դուրս էինք գալիս ու կորչում ինքնակամ։
Աստծու մասին հիշում էինք լավ առիթներով,
վատ առիթներով՝ հիշեցնում մեր մասին
․․․ ու Աստված հիշում էր:

Մեր կյանքը՝
ժամացույցի սլաքները հետ տալիս շահած ժամ,
պատերազմի հետաձգումն էր -
անկողնում ծուլորեն պտտվելու ճոխությունը,
կրակին հանդարտ բարձրացող սուրճը,
ամեն տարի կախվող նույն խաղալիքը տոնածառին,
լուսանկարներում ծերացող մեր հայրերը,
մեր հետաձգվող սերերը,
կիսատ թողած գրքերը,
մեր մանրախնդիր վեճերը,
որ աշխարհի վերջն էին թվում,
մեր փլատակները կենցաղային...

Քանի որ խաղաղություն էր,
մենք մեռնում էինք դանդաղ, հերթով, կարգով՝
մեծից փոքր,
սրտի զարկերի աստիճանական խլությամբ,
լավ կահավորված հիվանդասենյաներում՝
հարմարեցված արժանապատիվ ապրելու համար։




RETROSPECTIVE


We used to live slowly
in times of peace.
Lost was found eventually,
life was a safe place to live in,
moreover, to fade away willingly.
God was recalled on good occasions,
in misfortune, we called him
to bear us in mind… and God did!


Our life –
a gained hour in an adjusted time
was the postponement of the war…
The luxury of morning laziness,
the serene ritual of coffee-making,
our loves left to be loved,
our books unfinished,
the same toys on the Christmas tree over and over,
our fathers ageing in the photos,
our ridiculous quarrels,
our superficial ruins;
every day a doomsday!

We used to die slowly
in times of peace
keeping the right order;
from the aged to the young,
having a life-long time to moan
the gradual slowdown of our hearts
in well-equipped hospitals
designed for a dignified life



Translated by Lucille Janinyan

No comments: