Monday, August 20, 2012

Արամ Քէթէնճեան: Կեղծիք

Քո դէմքը նուրբ է, շողշողուն, պայծառ.
Ինչ է օգուտը երբ սիրտըդ է քար...

Խօսքըդ հոտաւէտ, արեւաբոյր է.
Ինչ է օգուտը, արմատը ժահր է:

Մեծ է քո խելքը, մտքերով վարար.
Բայց օգուտն ինչ է երբ հոն կայ խաւար...

Ջերմ է ժպիտըդ, ձիւնն անգամ կիզող.
Բայց օգուտն ինչ է, այն կեղծ է, քանդող:

Իրանըդ փափուկ, մետաքս է քնքուշ.
Ինչ է օգուտը, երբ խորքըդ է փուշ:

Դու էակ մըն ես զմայլիչ, սիրուն.
Բայց օգուտն ինչ է... հպարտ ես, փքուն:

Դու հրեշտակի պէս տեսք ունիս դիւթիչ,
Բայց՝ հոգիդ չար է եւ օգուտըն ինչ...


Արամ Քէթէնճեան
2012թ. ( նախապէս անտիպ)


No comments: