ԹԱԹՈՒԼ ՍՈՆԵՆՑ: ԱՐԵՒԱՄՈՒՏ
Մայրամուտին
Էդ ծառն անտէր
Տերեւաթափ ու միայնակ
Կանչում է ինձ քամու
Ձայնով...տաղ է ասում
Հին օրերի ջահէլ սիրոյ
Բորբ բառերով...
Յանգող յոյսի
Շիչող լոյսի
Էդ թէժ ժամուն
Շիկանում են ճիւղերը հին
Բոց են դառնում
Տերեւ ու շիւղ
Մինչ ցուրտ քամին
Ձայնը սրած կաղկանձում է
Առանձնութեան
Հին մեղեդին...
Մթնշաղին
Արեգակի յուշով կանգուն
Էդ ծառն անքուն
Վաղուց գունատ տերեւների
Ու ծաղկազուրկ պուրակների
Կորած գարունն է
Որոնում...
No comments:
Post a Comment