Sunday, February 04, 2018

Սիլվա Կապուտիկեան։ ԽՌՈՎՔ

Հերի՛ք այս ցաւը,
Այրող, հատնեցնողայս շաքարախտը,
Յոգնե՜լ եմ արդէն...
Ո՞վ լցրեց իմ մէջ
Երկար իր ճամբին պակսած, ծանրացած

Այս հին արիւնը,
Որ երակներս նրա խուլ բեռից նւուա՜ն անդադար, 
Ազատեցէ՛ք ինձ իմ իսկ արիւնից,
Ծանր արիւնը ծանր ջրից էլ դժուա՜ր է կրել...
Ո՞վ ինձ անիծեց ծնուել հենց այստեղ 
Այս եսակենտրոն Մասիսի հանդէպ,
Որ հոգիս անվերջ թպրտայ նրա ուղեծիրի մէջ 
Ու վերադառնայ նրան, միշտ նրա՜ն,
Յոգնե՜լ եմ նրա քար սառոյցներին գամուած մնալուց, - 
Արձակեցիք ինձ, ես Արտաւազդ չե՜մ...
Ես է լ եմ ուզում քիչ թեթե՜ւ ապրել.
Ես է լ եմ ուզում Եւայի նման 
Մանկօրէ՜ն, անխո՜հ 
Տրուել արգելուած պտղի հաճոյքին 
Եւ գէթ մի վայրկեան վտարել ինձնից 
Աստծուն պատասխան տալու երկիւղը...
Ես է՛լ եմ ուզում թռչունների պէս 
Միայն ի՛նձ համար, ի՛նձ համա՜ր երգել.
Երգել բերկրանքի՜ց,
Որ ամէն տողս` ջրհորի խոնաւ պարանի նման 
Անվերջ չսուզուի հայոց ղարերի խաւար յատակը 
Եւ երգիս դոյլը լցուած չլինի~ լաց ու արիւնով...
Հերի՛ք է, հերի՛ք.
Ուզում եմ միայն, միայն մaրդ լինել, պայծառ բանաստե՜ղծ, 
Ծիածանի պէս ժպտո՜ւն, անխտի՜ր
Գրկել տառապած իմ հողագունդը, -
Եւ, ո՛չ, չթեքել, երես չթեքե՜լ
Մարմարա ծովի շողում կապոյտից։
Անձրեւի նման տեղալ աշխարհի բոլոր դաշտերին,
Եւ չկսկծալ, որ Արտամեդի չոր խնձորենուն
Լաց իսկ ցօղելու իրաւունք չունե՜մ։
Շիտակ գոհութեամբ իմ սիրտն ու ձայնը 
ՏալՆիւրենբերգեան արդար ատեանին,
Եւ ծառս չլինել՝ այն աններելի ներմանը ի տես,
Որի շոյանքից ժանտերախ մահը դառնում է մահիկ, 
Որովայն պատռող վայրի եղջիւրը ղառնում լուսնեղջիւ՜ր... 
Ուզում եմ շոյող երաժշտութեան պէս 
Դիւթուել այլաբառ խօսքի քաղցրութեամբ,
Եւ չնեղսրտել, չխոցուել անվերջ, որ նոյն շուրթերը 
Հայրենի ազնիւ բարբառի հանղէպ 
Հա՜մր են, անհաղորդ։
Ուզում եմ մանկան զուլալ հաւատով,
Բուռն, անվերապահ
Բաց անել հոգիս այլազգի դրկից-բարեկամի ղէմ,
Ուրիշի լեզուից հասկանալ միայն բարի բառերը,
Եւ չպղտորուել, եւ չկարմրել ուրիշի տեղակ,
Երբ այդ նոյն պահին սնափառ մէկը 
Անմիտ մի ջանքով ու փոքրոգօրէն 
Ճգնում է խեղել ճշմարտի ղէմքը՝ 
Հաստուած դարերո՜վ,
Երկաթագրերով,
Փորագրածքարի՛ն, կնքածքարերո՛վ...
Ես էլ եմ ուզում
Զտուե՜լ, խաղաղուե՜լ,
Հասնել դաշնութեան,
Լայն մի կշռոյթով չափել տիեզերքի անհունութիւնը,
Եւ էլ չնայել հողին, քարտէզին, ուր սահմանները
Կտրում-հատում են
Կենդանի մարմնի նեարդն ու երակը։
Ես էլ եմ ուզում
Աստղագնացի հետքերով գնալ,
Լիաթոք ցնծալ գալիքի մարղու աստղային բախտով,
Եւ, ոչ, չյիշե՜լ,
Որ աստղերի պէս ցանուցի՜ր ենք մենք,
Որ միջաստղային ո՛չ մի երթուղի 
Մեզ չի՜միացնի,
Չի՜հաւաքի մեզ...

Հերիք է, հերիք, հերի՜ք այս ցաւը.
Ինքսինձնից պարպուել,
Ինքսինձնից փրկուել,
Հեռանա՛լ, գնա՛լ, մեկնե՜լ եմ ուզում...
... Ախ, այս քարերը,
Այս խեղճ քարե՜րը,
Որ լոմէն քայլիս ոտքիս են ղիպչում,
Լքուած որբի պէս կախւում փէշիցս, -
Եկէք սրբե՜մ ձեր խանձուած այտերի լացախառն փոշին...
Ա՜խ, այս գրե՜րը,
ժայռին, խաչքարին, մագաղաթներին, աւեր սիւնն ի վար Սրբօրէն խաչուած,
Անքէն գրե՜րը, -
Ես ծնուածօրից նրանց ծնրաղիր,
Իմ լուռ աղօթքը դեռ չե՜մ աւարտել...

Ա՛խ, այս ձայնե՜րը,
Գողթան լարերից ալիքներ առած
Եկած– ինձ հասած այս հին ձայնե՜րը.
Հացի համ ունեն,
Սիրոյ շող ու շաղ
Եւ խունկի բուրմունք.
Գալիս են, փռւում, շրջափակում ինձ,
Ցորեն արտի պէս բարձրանում-կանգնում,
Կտրում են ճամբաս, գգւում են ղէմքս, փարւում ականջիս՝
«Արի՛, եար, արի՜, ես քեզ ի՜նչ արի»...
Ա՛խ, այս կարօտը,
Հայի կարօտը, անթարգմանելի՜ն,
Ես ինչպէ՜ս ճեղքեմ այս թանձրութիւնը.
Ու թէ ճեղքեմ էլ՝
Նոյն այղ կարօտի անվերջ կարօտը
Ուրիշ ափերում, ուրիշ ունկերի, ուրիշ մի լեզուով
Ինչպէ՜ս մորմոքամ...
Եւ Երեւանը,
Այս Երեւա՜նը,
Ինձ կեանք պարգեւած,
Իմ կեանքը առած,
Իմ մա՛յրը, որդի ն, իմ ապաւէ՜նը։
Ուրիշ որտե՞ղ է
Յարութեան հրաշքն այսպէս նիւթացած,
Քար ու գոյն դարձած եւ կոթողացած
Յայտնուե՜լ մարդուն։
Ես՝ այղ հրաշքի խորքն ու բերկրանքը
Օղի պէս շնչող, -
Այդ հրաշքից դուրս՝
զԾուխ ծխանի եւ զառաւօտը Նաւասարդի
Ինձ ո՛վ, ո՜վ կտայ...
Եւ վերջապէս նա,
Ինքը՝ Մասի՜սը.
Թէ մէկ՝ բարձրացած,
Մի եօթն այդքա՛ն էլ գետնի խորքն իջած,
Բազմաշերտ, խրթին մեր էութի՜ւնը -
Յաւերժ Մասի՜սը։
Հարաւ-Հիւսիսից, ե՛ւ արեւելքից, ե՛ւ արեւմուտքից
Բոլո՜ր կողմերից իմ հանդէպ ծագող
Արշալոյս է նա,
Լոյսի աւազան,
Որ ամէն մի պահ, ամէն նայելիս
Մկրտում է ինձ իր կապոյտի մէջ,
Մաքրում, նորոգում...

Մեղայ՜ ձեզ, մեղայ,
Սրբազան իմ լեռ, իմ ծանր արիւն, իմ ճակատագիր,
Խռովքիս համար ու ընդվզումիս
Բիւր անգամ մեղայ՜...
Այն ո՞վ չգիտէ,
Եթէ ճչում են՝ ցաւից են ճչում,
Աչքը շրջում են՝ լոյսի ուժից վեր պայծառութիւնից,
Վանում են իրար հանղիպման թափի՛ց,
Փախչում են միայն անհուն, անհաշիւ, ղժուար սիրելուց,
Եւ ընդվզում են, երբ անհնա՜ր է լինում ւիախչելը,
Երբ անհնար է լինում միանա՜լ...

Երկիր Հայաստան,
Դու ղժուար իմ սէր, իմ սուրբ կապ ու գիր,
Թէ մէկ հեռանում՝
Հազար ճամբայով ետ եմ գալիս քեզ,
Թէ մի պահ պոկւում՝
Անկումի ահից հազար ձեռքերով քե՜զեմ պլլւում,
Թէ մի հեղ լռում՝
Հազար ճեդքերից նորից քո գովքն է
Դուրս ժայթքում թղթիս։
Երկի՛ր Հայաստան,
Քեզնից պարպուելը՝ առաւե՛լ է ծանր,
Քեզնից ազատուելն՝ անազատութի՛ւն...
Արդ ես վերստին
Իմ ծանր արեան բեռից խոնարհուած
Քո ծանր հողին,
Աչքերումս դեռ ընդվզումի պեծ, խռովքի ծուէն,
Մեղաւոր շուրթով մրմնջում եմ ես, -
- Ամէնի համար, ինչ տուել ես դու՝
Այս դժուար սիրուս, այս խռովքներիս, այս վէրքիս համար
Վերացումներիս, վեհացումներիս ու վառքիս համար,
Այս լիքը հոգուս՝ երգի չցամքող ակունքի՜ս համար,
Քեզ բիւ՛ր օրհնութիւն,
Միայն օրհնութի՜ւն...


ՈՍԿԻ ԵՐԱԿ, Քերթուածներու Հատընտիր, Կազմեց Սիլվա Եիւզպաշեան, Հալէպ, Բ. Տպագրութիւն, 2002

No comments: