Saturday, February 03, 2018

Levon Muradyan (1948-2018)

It is with deep sorrow that we received the news of the death of poet Levon Muradyan after a year-long battle with cancer.

Գրողներու միութեան Շիրակի բաժնին յօդուածը կը փոխանձենք հոս՝

ՏԻԵԶԵՐՔԻ ՄԱՍՆԻԿԸ

Ասում են՝ բանաստեղծները չեն հեռանում կյանքից, նրանք մոտենում են երկնքին: Երկիրն ու երկինքը՝ որպես հոգեվիճակ, ինչքա՜ն է երգել բանաստեղծ Լևոն Մուրադյանը՝ խոնարհ դպիրն ու ազնիվ մտավորականը, բանաստեղծ, որն, իր խոսքերով ասած, կարող է լինել պահի տիրակալ ու զգալ իրեն տիեզերքի մի մասնիկ:
Այս տարվա ապրիլի 28-ին նա կբոլորեր իր կյանքի ընդամենը 70-րդ գարունը:
Լևոնը ավարտել էր Վորոնեժի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ էր, ՀԳՄ անդամ՝ 2012 թվականից:
Հասցրեց հրատարակել բանաստեղծական յոթ ժողովածու՝

«Անքուն երակներ» 1992
«Տատանվող նժարներ» 1997
«Իրականության այցելուն» 2000
«Անձրևող հայելի» 2002
«Թվացյալ հեռուներ» 2010

Թարգմանվել է ռուսերեն և վրացերեն:

Ազնիվ հայորդու և տաղանդավոր բանաստեղծի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 21-ին՝ ժամը 18.00-19.00-ին, հուղարկավորությունը՝ հունվարի 22-ին՝ ժամը 14.00-ին, Գյումրի, Սայաթ-Նովա -3, բն. 11 հասցեից:

Ոչ ոք չգիտի,
Թե ո՛ր կանգառում
Ժամանակը կպատռի
Իր սև քողը
Ու կասի․
-Վերցրու՛ քաղցրությունս,
Վայելի՛ր, քանի կաս․․․
Թե ի՛նչ անակնկալ
Կյանքը կմատուցի,
Ոչ ոք չգիտի,
Ոչ ոք չգիտի․․․


ԼԵՎՈՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: