Tuesday, August 06, 2019

ԻԳՆԱ ՍԱՐԸԱՍԼԱՆ։ ՀԵՏՔ

Բոլոր այն անխնայ պայքարներէն
          ապարդիւն ձեռնարկներէն
          ծափերէն - ծիծաղներէն - արցունքներէն

Բոլոր այն քրտնաթոր գիշերներէն
          անքուն հերթերէն
          յաջողութիւն կամ յուսախաբութիւններէն

Բոլոր այն յաղթանակ կամ անտեսումներէն
          առանց վարձատրութիւն սպասելու կատարուած
          անհատնում զոհողութիւններէն

Այսօր ոչ մէկ բան մնաց ափերուս մէջ
Ամէն ինչ սահեցաւ - հալեցաւ - շոգիացաւ
Ամէն ինչ մոռցուեցաւ
          կամ դիտմամբ մոռացութեան տրուեցաւ

Ոչ մէկ բան մնաց այսօր - ոչ մէկ բան
Միայն քու շրթներուդ հետքը մնաց շրթներուս վրայ

ԻԳՆԱ ՍԱՐԸԱՍԼԱՆ

No comments: