ՍՈՆԱ ՎԱՆ։ ՏԻԵԶԵՐՔԸ ՔՈ ՄԵՋ
Ուիթմենը տեսնում է տիեզերքը
խոտի տերևներում,
Բլեյքը՝ ավազի հատիկի մեջ,
Գինզբերգը՝ աչքերում սովորական մարդու
ու էրոսի...
Ես, որպես կին, տեսնում եմ
բոլորն այս պատուհանից հիմա,
և լվացք եմ փռում կիսաժպիտ...
Մահվան դեմքը անվերջ մեծանում է
կյանքիս ծիծաղելի հայելու մեջ,
կշռում եմ քաղաքն այս
փակ կոպերով.
քար է... օդ է... ու ժամանակ։
իսկ դու ամենուր ես խենթուկ օդի նման.
խոտի տերևներում, ավազի մեջ,
աստղերի մեջ ես դու, և աչքերում
տղաների այն սովորական...
ՍՈՆԱ ՎԱՆ
No comments:
Post a Comment