Tuesday, September 25, 2012

ՏԱՂ (XV դարի հայկական բանաստեղծութիւն)

–Ծաղկեցաւ ծառն կենաց
Եւ աննման էր.
Լուսեղէն պտուղ եբէր
Եւ աննման էր.
Ճղերն ամէն արքայական
Եւ աննման էր.
Տերևն ամէն արփիափայլ
Եւ աննման էր.
Գարնանային հոտն որ ելաւ
Եւ աննման էր.
Անմահութեան աղբիւր բխեալ
Եւ աննման էր.
Դաշտերդ ամէն ծաղկով ի լի
Եւ աննման էր.
Լերունքդ ամէն վարդ փթթեալ
Եւ աննման էր.

*

–Ծաղկեցաւ ծառն կենաց՝
Աստուծածինն էր.
Լուսեղէն պտուղ եբէր՝
Իւր միածինն էր.
Ճղերն ամէն արքայական՝
Սուրբ առաքեալքն էր.
Տերևն ամէն արփիափայլ՝
Սուրբ մարգարէքն էր.
Գարնանային հոտն որ ելաւ՝
Իւր սուրբ ծնունդն էր.
Անմահութեան աղբիւր բխեալ՝
Մկրտութիւնն էր.
Դաշտերդ ամէն ծաղկով ի լի՝
Սուրբ մարտիրոսքն էր.
Լերունքդ ամէն վարդ փթթեալ՝
Էն սուրբ կուսանքն էր:

No comments: