Յովհաննէս Ասպետ։ԱՐԵՒՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Լքված սար ու ձոր, լեռ ու վիրան,
Ճանապարհներ ամայի ու տրտում,
Դատարկ անդաստաններ լո՜ւռ ու հուզում,
Դո՝ւ սիրուն հայրենի՛ք մերիկ ջա՜ն:
Մեր քանդված սուրբ հայրենիքի,
Ավերակ կոթողները դարավոր,
Ճամբորդները արեւին ուղեվոր,
Լուռ վկաները մեր հին փառքերի:
Նվիրական հողից տարանջատված,
Տարագրյալ հայեր ցիր ու ցան.
Մի օ՝ր կվերադառնանք միացած,
Քե՜զի, սիրուն հայրենիք մերիկ ջա՜ն:
Մեր անփարատելի երազին,
Ե՜րբեք չկա՝, ո՝չ չկա վախճա՛ն,
Մենք կհասնենք մեր սուրբ նպատակին,
Քե՜զի, սիրուն հայրենի՛ք մերիկ ջան:
Յովհաննէս Ասպետ
Սոյն բանաստեղծութիւնը քաղուած է ՛՛Սիրոյ Քնար՝՝ի էջերէն
No comments:
Post a Comment